https://armeniasputnik.am/20221110/shushii-azatagrman-masin-adrbejanakan-filmi-cucadrutjuny-rd-taratsqum-sadranq-e-51131897.html
Շուշիի «ազատագրման» մասին ադրբեջանական ֆիլմի ցուցադրությունը ՌԴ տարածքում սադրանք է
Շուշիի «ազատագրման» մասին ադրբեջանական ֆիլմի ցուցադրությունը ՌԴ տարածքում սադրանք է
Ադրբեջանը միտումնավոր է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն կենտրոնը, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ... 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T17:25+0400
2022-11-10T17:25+0400
2022-11-10T17:25+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
շուշի
սադրանք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/900/64/9006432_0:0:1600:901_1920x0_80_0_0_6b9193ae45fce189d4366d0207bb60fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն իր խորին հիասթափությունն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում (ՀՑԿ, նախկին ВДНХ) Շուշիի իբրև թե «ազատագրման» մասին պատմող ադրբեջանական ֆիլմի ցուցադրության կապակցությամբ։ Դեսպանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել։ Նշենք, որ նոյեմբերի 9-ին ՀՑԿ-ի «Ադրբեջան» տաղավարում ցուցադրվել է ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի «Շուշա, դու ազատ ես» վավերագրական ֆիլմը, որը պատմում է 2020 թ․ աշնանն Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի մասին։Դեսպանությունն այս ֆիլմը բնորոշում է որպես ադրբեջանական հայատյաց քարոզչության հերթական արտադրանք, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող մեծաթիվ հայ համայնքին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայերին, այլև ատելության և այլատյացության ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար։«Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թվականի պատերազմի, ապա 2021-2022 թվականների հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակիչների և նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում վանդալիզմի դեպքերը»,- շեշտում են դեսպանությունից։ Դիրքը տեղում է, ինչպես կար. զինծառայողները պատմում են ադրբեջանական վերջին սադրանքի մասինՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում վստահ են, որ ադրբեջանական կողմը միտումնավոր է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գաղափարները, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել դեպի խաղաղություն և բարիդրացիություն տանող ճանապարհը:
ադրբեջան
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/900/64/9006432_140:0:1560:1065_1920x0_80_0_0_c91d7272b23df23cf01462f61b787a47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, շուշի, սադրանք
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, շուշի, սադրանք
Շուշիի «ազատագրման» մասին ադրբեջանական ֆիլմի ցուցադրությունը ՌԴ տարածքում սադրանք է
Ադրբեջանը միտումնավոր է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն կենտրոնը, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ փորձ է արվում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն իր խորին հիասթափությունն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում (ՀՑԿ, նախկին ВДНХ) Շուշիի իբրև թե «ազատագրման» մասին պատմող ադրբեջանական ֆիլմի ցուցադրության կապակցությամբ։
Դեսպանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել։ Նշենք, որ նոյեմբերի 9-ին ՀՑԿ-ի «Ադրբեջան» տաղավարում ցուցադրվել է ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի «Շուշա, դու ազատ ես» վավերագրական ֆիլմը, որը պատմում է 2020 թ․ աշնանն Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի մասին։
«Այս գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք, որն ուղղված է ազգամիջյան տարաձայնությունների հրահրմանը և վերջին տարիներին ձեռնարկած բազմաթիվ ջանքերի խափանմանը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ երկու երկրների համայնքների միջև լարվածության հետագա սրում թույլ չտալու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
Դեսպանությունն այս ֆիլմը բնորոշում է որպես ադրբեջանական հայատյաց քարոզչության հերթական արտադրանք, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող մեծաթիվ հայ համայնքին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայերին, այլև ատելության և այլատյացության ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար։
«Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թվականի պատերազմի, ապա 2021-2022 թվականների հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակիչների և նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում վանդալիզմի դեպքերը»,- շեշտում են դեսպանությունից։
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում վստահ են, որ ադրբեջանական կողմը միտումնավոր է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գաղափարները, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել դեպի խաղաղություն և բարիդրացիություն տանող ճանապարհը: