https://armeniasputnik.am/20221110/zintsarajvoghin-hrazenajin-vnasvatsq-pattsharelu-pastvov-qreakan-varujt-e-nakhadzernvel-qk-51138673.html
Զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T19:13+0400
2022-11-10T19:13+0400
2022-11-10T19:17+0400
հայաստան
ադրբեջան
զինծառայող
քրեական գործ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։Արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում։Նշենք, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ Հայաստան–Ադրբեջան սահմանի արևելյան հատվածում թշնամու կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է վիրավորվել։ Վերջին տեղեկություններով՝ զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, զինծառայող, քրեական գործ
հայաստան, ադրբեջան, զինծառայող, քրեական գործ
Զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
19:13 10.11.2022 (Թարմացված է: 19:17 10.11.2022) Ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՔԿ
մամուլի ծառայությունը։
«Նախնական տեղեկություններով` 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում։
Նշենք, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր
հայտնեց, որ Հայաստան–Ադրբեջան սահմանի արևելյան հատվածում թշնամու կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է վիրավորվել։ Վերջին տեղեկություններով՝ զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: