https://armeniasputnik.am/20221111/5g-chinakan-te-amerikjan-hajastany-nujnpes-karvogh-e-yntrutjan-araj-kangnel-51135926.html
5G` չինակա՞ն, թե՞ ամերիկյան. Հայաստանը նույնպես կարող է ընտրության առաջ կանգնել
5G` չինակա՞ն, թե՞ ամերիկյան. Հայաստանը նույնպես կարող է ընտրության առաջ կանգնել
Ամերիկյան ընկերություններին, այդ թվում` արտերկրում, կարգելվի աշխատել հեռահաղորդակցության չինական սարքավորումներ օգտագործող ընկերությունների հետ: 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T09:01+0400
2022-11-11T09:01+0400
2022-11-11T09:01+0400
չինաստան
ամն
հայաստան
ինտերնետ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/14/42262458_0:140:3143:1908_1920x0_80_0_0_6dd9abeedc7a3318b70b1f7479c8a397.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Չինական տելեկոմ-սարքավորումների արգելման ԱՄՆ նախաձեռնությունը կարող է ազդել Հայաստանի վրա, եթե հանրապետությունը սկսի 5G կապի անցնել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Հայաստանի Ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը Armenian Internet Governance Forum (ArmIGF-2022) համաժողովի ընթացքում: «Աղետի ենք հասնելու». արդյոք Եվրոպային և Չինաստանին պետք են հակառուսական պատժամիջոցները2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «Վստահելի սարքավորումների մասին» օրենքը (Secure Equipment Act)։ Դրա համաձայն, հեռահաղորդակցության ազգային կարգավորիչը (FCC) պետք է կազմի տելեկոմ-սարքավորումների մատակարարների «սև ցուցակ»: Դրանք չեն կարող օգտագործվել ԱՄՆ-ում` ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Հոկտեմբերին ամերիկյան պարբերականները հայտնել էին նախագծի մասին, որով արգելքի տակ կարող են հայտնվել չինական ZTE և Huawei ընկերությունների ցանցային սարքավորումները։Սաղիյանը հավելեց, որ արդյունքում կարող է փաստացի երկու ինտերնետ հայտնվել. մեկը «չինական», մյուսը՝ «ժողովրդավարական»։ Բայց խոսքը 5G ցանցերի մասին է, այսինքն՝ հաջորդ սերնդի: Իսկ Հայաստանում այդ կապը դեռ չի գործում, և իշխանությունները դրա ներդրման ժամկետների մասին չեն խոսում։
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/14/42262458_206:0:2937:2048_1920x0_80_0_0_e5de3e985f3968fbdba33dfcb362340f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
չինաստան, ամն, հայաստան, ինտերնետ
չինաստան, ամն, հայաստան, ինտերնետ
5G` չինակա՞ն, թե՞ ամերիկյան. Հայաստանը նույնպես կարող է ընտրության առաջ կանգնել
Ամերիկյան ընկերություններին, այդ թվում` արտերկրում, կարգելվի աշխատել հեռահաղորդակցության չինական սարքավորումներ օգտագործող ընկերությունների հետ:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Չինական տելեկոմ-սարքավորումների արգելման ԱՄՆ նախաձեռնությունը կարող է ազդել Հայաստանի վրա, եթե հանրապետությունը սկսի 5G կապի անցնել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Հայաստանի Ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը Armenian Internet Governance Forum (ArmIGF-2022) համաժողովի ընթացքում:
2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «Վստահելի սարքավորումների մասին» օրենքը (Secure Equipment Act)։ Դրա համաձայն, հեռահաղորդակցության ազգային կարգավորիչը (FCC) պետք է կազմի տելեկոմ-սարքավորումների մատակարարների «սև ցուցակ»: Դրանք չեն կարող օգտագործվել ԱՄՆ-ում` ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Հոկտեմբերին ամերիկյան պարբերականները հայտնել էին նախագծի մասին, որով արգելքի տակ կարող են հայտնվել չինական ZTE և Huawei ընկերությունների ցանցային սարքավորումները։
ԱՄՆ պետական հիմնարկներն արդեն իսկ առաջնորդվում են դրանով. վերջերս Հայաստանի Ինտերետ-հանրություն, որը զբաղվում է դոմենային անվանումների գրանցմամբ, հարցում է ստացվել ԱՄՆ դեսպանատնից։ Կազմակերպությանը խնդրել են տեղեկացնել, թե արդյոք այն օգտագործում է Huawei կամ ZTE սարքավորումներ:
Սաղիյանը հավելեց, որ արդյունքում կարող է փաստացի երկու ինտերնետ հայտնվել. մեկը «չինական», մյուսը՝ «ժողովրդավարական»։ Բայց խոսքը 5G ցանցերի մասին է, այսինքն՝ հաջորդ սերնդի: Իսկ Հայաստանում այդ կապը դեռ չի գործում, և իշխանությունները դրա ներդրման ժամկետների մասին չեն խոսում։