00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ էջը կրկին փակվեց. Թագուհի Թովմասյանը` թափանցիկ ընտրությունների մասին

© Sputnik / Aram NersesyanԹագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Բաժանորդագրվել
Պատգամավորը խոսել է 2020 թ.–ին Արցախյան 44-օրյա պատերազմից ու 2022 թ.–ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Բաքվում պահվող գերիների, թեմայի շուրջ միջազգային հանրության արձագանքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մտավախություն ունի, որ առաջիկա ընտրությունները (2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունները,– խմբ.) չեն կարող թափանցիկ լինել։ Sputnik Արմենիայի եթերում Թովմասյանը նշեց, որ այդ կարծիքն իր մոտ ձևավորվել է ՔՊ վարչության անդամների ու նախագահի ընտրություններից, ինչպես նաև իշխող խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց հետո։
«Սպասեք, որ առաջիկա ընտրություններն էլ են այդպես լինելու և ցանկացած վերահաշվարկ շոկ է առաջացնելու։ Չի կարող մարդը լինել քաղաքական կուսակցության անդամ, հետո ձևական դադարեցնելանդամակցությունն ու գալ, անկախ մարմնի ղեկավար դառնալ, մենք էլ ակնկալենք ՀՀ–ում արդար ու թափանցիկ ընտրություններ։ Այդ էջը կրկին փակվեց»,– ասաց Թովմասյանը։
Նա նաև հիշեց, որ նախկինում վարչության նիստերն ու ընտրություններն ուղիղ եթերով հեռարձակվում էին, բայց վերջին ընտրություններին ոչ միայն լրագրողներին չէին կանչել, այլև խախտումներ եղան։
Այս ամենի ֆոնին պատգամավորը նաև անդրադարձավ լրագրողների նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունքին, որը հաճախ դրսևորվում է խորհրդարանում։
«Միշտ քննադատել եմ խոսքի ազատության նկատմամբ ցանկացած ոտնձգություն, բայց կարող եմ ասել, որ նախկինում լրագրողին շենքից կոպիտ կերպով դուրս հանելու կամ մի քանի օրով հավատարմագրումից զրկելու դեպքեր չեն եղել։ Եղել են խոսքի ազատության ոտնահարման այլ դրսևորումներ, բայց նման բռնություն խորհրդարանում չի եղել։ Ես կարծում էի, թե Նիկոլ Փաշինյանի գալով լրագրողները կունենան խոսքի ազատություն, քանի որ ինքը լավ գիտեր լրագրողների խնդիրները և ամենաշատն է գնահատում նրանց։ Պարզվեց` ագրեսիվ պահվածք լրագրողների նկատմամբ դրսևորեց հենց լրագրող–վարչապետը»,– նշեց Թովմասյանը։
Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել
Պատգամավորը խոսեց նաևԱրցախյան 44-օրյա պատերազմից ու 2022 թ.–ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Բաքվում պահվող գերիների, թեմայի շուրջ միջազգային հանրության արձագանքի մասին։
Նա շեշտեց` Հայաստանը գործ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային կույր հանրության հետ։
«Այս ընթացքում պարզ դարձավ, որ մարդու իրավունքների պաշտպանության կարիք կա հենց միջազգային ատյաններում։ Բոլորս էլ տեսնում ենք, որ Հայաստանի գերիները դարձել են «միջազգային խաղաթուղթ»։ Նրանց հարցով մի անգամ ԱՄՆ–ն է օգնում ու համարում լավություն, մյուս անգամ` մեկ այլ երկիր, հետո լրիվ ուրիշ երկիր, այսինքն` գերիների վերադարձը դարձել է Հայաստանին լավություն անելու և երկրի նկատմամբ դրական ժեստ մատուցելու երևույթ»,– ասաց Թովմասյանը։
Նա նշեց, որ գերիների և այլ խնդիրների առումով բազմաթիվ նամակներ է հղում աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գրեթե բոլոր կառույցներին, վերջիններս էլ ասում են, որ ջանքեր են գործադրում։
«Մա՛մ, հելի՛, թուրքերն եկան...». Սոթքի բնակիչը պատմում է սեպտեմբերի 13–ի գիշերվա մասին
Նշենք, որ հունվարից սկսած` Ադրբեջանն արգելել է Արցախի օկուպացված տարածքներում որոնել և դուրս բերել անհետ կորած հայ զինվորների մարմինները։ Այս ամենին գումարվել է նաև այն, որ այսօր էլ հնարավոր չէ դուրս բերել սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո ՀՀ տարածքում մնացած մարմինները։ Ռիսկային է այդ տարածքներ մտնելը, քանի որ ադրբեջանական կողմը կրակում է ու թույլ չի տալիս մոտենալ։
«Երեկ ՀՀ–ում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը խոսել եմ այս թեմայով, ու նա ինձ ասաց` վերջին 10 մարմնի փոխանցման գործընթացն իրականացվել է ռուսական կողմի միջնորդությամբ։ Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել, որ դիերը դուրս բերելու մտնելիս սպիտակ դրոշներ պետք է լինեն, որպեսզի ադրբեջանցիները չկրակեն։ Ցավոք սրտի` մինչ օրս մենք ունենք մարմիններ, որոնք հողին չեն հանձնվել»,– ասաց Թովմասյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 գերիների։
Լրահոս
0