https://armeniasputnik.am/20221111/evrvoji-pvokharzheqy-bardzracel-e-dvolaric-ajd-tvum-hajastanum-51180142.html
Եվրոյի փոխարժեքը բարձրացել է դոլարից, այդ թվում՝ Հայաստանում
Եվրոյի փոխարժեքը բարձրացել է դոլարից, այդ թվում՝ Հայաստանում
ԱՄՆ-ում հոկտեմբերին գնաճի տվյալները սպասվածից ցածր են եղել։ Ներդրողների ակնկալիքների համաձայն՝ դա կարող է հանգեցնել Դաշնային պահուստային համակարգի կողմից... 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T17:07+0400
2022-11-11T17:07+0400
2022-11-11T17:08+0400
հայաստան
դոլար
դրամ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/1c/25533809_0:0:1600:901_1920x0_80_0_0_4b4903b40726bf4fd34163352d29c697.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Եվրոյի փոխարժեքը վերջին ժամանակաշրջանում առաջին անգամ բարձր է դոլարից։ Այդ մասին վկայում է Եվրոպական կենտրոնական բանկի գրաֆիկը. օգոստոսի 20-ից հետո եվրոն իջել էր 1։1 նիշից և գրեթե չէր բարելավել դիրքը։Լոնդոնի ներդրողներին ցույց կտան ՀՀ դրամով պետպարտատոմսերի առավելությունները. ԿԲ–ի նախագիծըՀիմնական պատճառն այն էր, որ ԱՄՆ-ում հոկտեմբերյան գնաճը (տվյալները հրապարակվել են այսօր) սպասվածից ցածր է եղել (7,7% է, մինչդեռ կանխատեսված էր 8%)։ Արդյունքում` շուկայում ակնկալիքներ կային, որ գնաճի գագաթնակետն անցել է, և Դաշնային պահուստային համակարգը (ԱՄՆ ֆինանսական շուկայի կարգավորիչը) կսկսի նվազեցնել տոկոսադրույքները։ Այդ դեպքում կնվազեն նաև ամերիկյան արժեթղթերի տոկոսները, և ներդրողները դրանից ավելի քիչ շահույթ կստանան։ Այս սպասումների ֆոնին դոլարի փոխարժեքը համաշխարհային խոշոր արժույթների զամբյուղի նկատմամբ օրվա ընթացքում նվազել է ավելի քան 2%-ով։Նշենք, որ Հայաստանում եվրոն թանկացել է միանգամից 13 դրամով (ավելի քան 3%)՝ հասնելով 406 դրամի։«Վան Քարտ» ՍՊԸ–ն մոլորեցրել է մարդկանց․ ՄՊՀ-ն տուգանել ու արգելանք է դրել գույքի վրա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/1c/25533809_91:0:1515:1068_1920x0_80_0_0_650a1e2d4d32982a5261e907273b13e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դոլար, դրամ
Եվրոյի փոխարժեքը բարձրացել է դոլարից, այդ թվում՝ Հայաստանում
17:07 11.11.2022 (Թարմացված է: 17:08 11.11.2022) ԱՄՆ-ում հոկտեմբերին գնաճի տվյալները սպասվածից ցածր են եղել։ Ներդրողների ակնկալիքների համաձայն՝ դա կարող է հանգեցնել Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների նվազման, ինչը ամերիկյան արժեթղթերի շահութաբերության անկում է նշանակում:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Եվրոյի փոխարժեքը վերջին ժամանակաշրջանում առաջին անգամ բարձր է դոլարից։ Այդ մասին վկայում է Եվրոպական կենտրոնական բանկի գրաֆիկը. օգոստոսի 20-ից հետո եվրոն իջել էր 1։1 նիշից և գրեթե չէր բարելավել դիրքը։
Հիմնական պատճառն այն էր, որ ԱՄՆ-ում հոկտեմբերյան գնաճը (տվյալները հրապարակվել են այսօր) սպասվածից ցածր է եղել (7,7% է, մինչդեռ կանխատեսված էր 8%)։ Արդյունքում` շուկայում ակնկալիքներ կային, որ գնաճի գագաթնակետն անցել է, և Դաշնային պահուստային համակարգը (ԱՄՆ ֆինանսական շուկայի կարգավորիչը) կսկսի նվազեցնել տոկոսադրույքները։ Այդ դեպքում կնվազեն նաև ամերիկյան արժեթղթերի տոկոսները, և ներդրողները դրանից ավելի քիչ շահույթ կստանան։ Այս սպասումների ֆոնին դոլարի փոխարժեքը համաշխարհային խոշոր արժույթների զամբյուղի նկատմամբ օրվա ընթացքում նվազել է ավելի քան 2%-ով։
Նշենք, որ Հայաստանում եվրոն թանկացել է միանգամից 13 դրամով (ավելի քան 3%)՝ հասնելով 406 դրամի։