00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայ համայնքի ջանքերով ԱՄՆ–ում թուրքամետ գործիչները պարտվել են. Սուրեն Սարգսյան

Հայ համայնքի ջանքերով ԱՄՆ–ում թուրքամետ գործիչները պարտվել են. Սուրեն Սարգսյան
Բաժանորդագրվել
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները և նշել թե ինչ կարող է դա տալ Հայաստանին։
Հայկական, հունական, հրեական և մի շարք այլ համայնքների համատեղ լոբբիստական ջանքերի շնորհիվ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում պարտվել է հանրապետական, էթնիկ թուրք Մեհմեդ Օզը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետի խոսքով` Օզի չընտրվելը կարելի է որոշ առումով ձեռքբերում համարվել, քանի որ նա Թուրքիայի նախագահ Էրդողանի բարեկամներից էր և կարող էր Սենատում լուրջ դերակատարում ունենալ պրոթուրքական լոբբիստական գծի ակտիվացման հարցում։
«Նաև լոբբիստական աշխատանքների արդյունքում պարտվել է թուրքական և ադրբեջանական բարեկամական մի խմբի ղեկավար` կոնգրեսական Չեբոթը։ Հետևաբար` ադրբեջանական և թուրքական հանձնախումբը զրկվել է լավ բարեկամից։ Իհարկե նրանք կգտնեն նոր բարեկամ, նոր գործընկեր, բայց այս պահի դրությամբ այդ իրողությունը մեր համայնքի համար ոգևորիչ է»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ հայ համայնքը նաև այս ընտրություններում աշխատել է հօգուտ պրոհայկական սենատորների և կոնգրեսականների։
Իսկ ԱՄՆ–ում միջանկյալ ընտրությունների արդյունքներով, քաղաքագետի կարծիքով, և՛ Հայաստանի համար, և՛ արտաքին քաղաքականությունում շրջադարձային փոփոխություններ չեն կարող լինել։
«Ուկրաինայի հետ կապված ամերիկյան քաղաքականությունում չարժե ինչ–որ փոփոխություն ակնկալել, որովհետև այնտեղ հակառուսական գծի վերաբերյալ կոնսենսուս կա»,–ասաց նա։
Փելոսիի հայաստանյան այցը հակառուսական քայլ չէր․ Փաշինյան
Սարգսյանը նաև նշեց` քանի որ ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են դառնում հանրապետականները, հետևաբար նաև ղեկավար կազմում փոփոխություններ կլինեն, ինչը նշանակում է, որ խորհրդարանի խոսնակը Նենսի Փելոսին չի լինի։
Հիշեցնենք, որ Փելոսին ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում իր ներդրումն է ունեցել։ Միևնույն ժամանակ վերջերս նա Հայաստանում էր և հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։
Ինչ վերաբերում է Սենատին` Սարգսյանն ընդգծում է, որ որոշ տեղերում ձայների վերահաշվարկ է տեղի ունենում, և եթե արդյունքների փոփոխություն լինի, դա կարող է խնդիրներ առաջացնել ԱՄՆ նախագահի համար, քանի որ ներքաղաքական հարցերում իր առաջարկելիք օրենսդրական փոփոխությունները կարող են տապալվել։
Անդրադառնալով ԱՄՆ հայ համայնքի և ՀՀ իշխանությունների համագործակցությանը` քաղաքագետն ընդգծեց, որ կապը պետք է լինի դեսպանության և համայնքի միջև, սակայն ներկա դեսպան Լիլիթ Մակունցին համայնքը չի ընդունում։
«Դեսպանն առանձնապես չի կիսում հայ համայնքի օրակարգը և տարբեր համայնքային միջոցառումներին խուսափում է մասնակցել։ Սա լուրջ խնդիր է մեր ազգային, հայաստանյան օրակարգն առաջ մղելու համար։ Այս դեսանտին նշանակել են գործող իշխանությունները` քաջ իմանալով` որքան կարևոր է դեսպանի և համայնքի համագործակցությունը։ Տպավորություն ունեմ, որ ամեն ինչ արվեց, որ ՀՀ–ի և մեր համայնքի օրակարգը տարբեր լինի»,–ասաց մեր զրուցակիցը
Սարգսյանի կարծիքով`Հայաստանի ապագայի վերաբերյալ ԱՄՆ հայ համայնքն ու ՀՀ գործող իշխանությունները տարբեր կարծիքներ ունեն. դեսպան Մակունցը քարոզում է «խաղաղության դարաշրջանի» գաղափարը, իսկ հայ համայնքը դա չի ընդունում և, միևնույն ժամանակ, լուրջ անվտանգային խնդիրներ է տեսնում։
Հանգուցյալ դեմոկրատը հաղթել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի ընտրություններում
Լրահոս
0