Հանգուցյալ դեմոկրատը հաղթել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի ընտրություններում

© Sputnik / Григорий Дубовицкий / Անցնել մեդիապահոցԱՄՆ կոնգրեսի շենքը
ԱՄՆ կոնգրեսի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
ԱՄՆ կոնգրեսի շենքը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԴեԼյուկին հավաքել է ձայների 85%-ը, չնայած նրա մրցակիցն անընդհատ ընդգծում էր ընտրողներին ուղղված հայտարարություններում, որ ինքը շրջանի միակ ողջ թեկնածուն է:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Մեկ ամիս առաջ փենսիլվանիացի մահացած դեմոկրատ կոնգրեսական Էնթոնի ԴեԼուկին հաղթել է ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում։ Տեղեկությունը հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԴեԼյուկին, որը մահացել է հոկտեմբերի 9-ին 85 տարեկան հասակում, վերընտրվել է Ներկայացուցիչների պալատում՝ իր ընտրատարածքում ստանալով ընտրողների ձայների 85 տոկոսը: Թեև ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ԴեԼուկիի մրցակիցը անընդհատ ասում էր ընտրողներին ուղղված իր խոսքում, որ ինքն ընտրատարածքի միակ ողջ թեկնածուն է:
Ի՞նչ սպասել ԱՄՆ-ի ընտրություններից
Բայց միևնույն է, մահացածը հաղթել է, և ոչ միայն Փենսիլվանիայում, այլև Թենեսիում, որտեղ ձայների 72%-ը տրվել է դեմոկրատների ներկայացուցիչ Բարբարա Կուպերին, որը նույնպես մահացել է հոկտեմբերին:
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 8-ին։ NBC հեռուստաալիքի կանխատեսմամբ՝ հանրապետականները 220 տեղ կունենան Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները՝ 215: Ձայների հաշվարկը շարունակվում է։
Լրահոս
0