https://armeniasputnik.am/20221111/hashmandamutjun-unecvogh-zintsarajvoghneri-hertakan-khumby-kmekni-erusaghem-51175700.html
Հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական խումբը կմեկնի Երուսաղեմ
Հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական խումբը կմեկնի Երուսաղեմ
Զինվորները Երուսաղեմ կմեկնեն հաջորդ շաբաթվա ընթացքում։ 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T16:00+0400
2022-11-11T16:00+0400
2022-11-11T16:30+0400
հայաստան
երուսաղեմ
հաշմանդամ
զինծառայող
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0b/51174586_0:7:1024:583_1920x0_80_0_0_a0f259d55b6e621a499d8be273db22b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հաշմանդամություն ունեցող զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում տեղի է ունեցել հանդիպում «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ մեկնող հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական՝ երրորդ խմբի հետ։Բարեգործական ծրագիրը, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած նախկին զինծառայողների հոգեբանական վերականգնմանը և վերաինտեգրմանը նպաստելն է, մշակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի հայոց պատրիարքարանի համատեղ ջանքերով։Նախաձեռնությանը միացել և ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի հետ միասին դրա իրականացման առաջնորդությունն է ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարությունը։Հիշեցնենք, որ զինվորների առաջին խումբը Երուսաղեմ է մեկնել մայիսի 25-ին։
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0b/51174586_120:0:904:588_1920x0_80_0_0_e77e8eb9c1c52341b3ad06b3fda614f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երուսաղեմ, հաշմանդամ, զինծառայող
հայաստան, երուսաղեմ, հաշմանդամ, զինծառայող
Հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական խումբը կմեկնի Երուսաղեմ
16:00 11.11.2022 (Թարմացված է: 16:30 11.11.2022) Զինվորները Երուսաղեմ կմեկնեն հաջորդ շաբաթվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հաշմանդամություն ունեցող զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում տեղի է ունեցել հանդիպում «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ մեկնող հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական՝ երրորդ խմբի հետ։
«Հերթական խումբը Երուսաղեմ կմեկնի նոյեմբերի 15-ին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների ուղեկցությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բարեգործական ծրագիրը, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած նախկին զինծառայողների հոգեբանական վերականգնմանը և վերաինտեգրմանը նպաստելն է, մշակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի հայոց պատրիարքարանի համատեղ ջանքերով։
Նախաձեռնությանը միացել և ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի հետ միասին դրա իրականացման առաջնորդությունն է ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարությունը։