Ինչու Պուտինը չի մասնակցի G20 գագաթնաժողովին. Պեսկովը մանրամասնում է

© Sputnik / Владимир АстапковичԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ G20-ի գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը կայացրել է հենց Ռուսաստանի նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 11 Նոյ-Sputnik. G20-ի գագաթնաժողովին չմասնակցելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը կապված է նրա ժամանակացույցի ու երկրում գտնվելու անհրաժեշտության հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա հենց պետության ղեկավարի որոշումն է՝ կապված նրա ժամանակացույցի հետ, կապված ՌԴ-ում գտնվելու անհրաժեշտության հետ», - ասել է Պեսկովը։
Նշենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը գագաթնաժողովում կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը:
Լրահոս
0