ՌԴ ԶՈւ-ի կողմից վիագրայի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել. Պատենը՝ պրանկերներին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչը շեշտել է` հետաքննություններն իր պարտականությունների մեջ չեն մտնում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հակամարտությունների պայմաններում սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Պատենը, որն ավելի վաղ մեղադրել էր ռուս զինվորականներին Ուկրաինայում խաղաղ բնակիչներին բռնաբարելու համար վիագրա օգտագործելու մեջ, պրանկերների հետ զրույցում խոստովանել է, որ փորձագետները դեռ համապատասխան ապացույցներ չեն հայտնաբերել, իսկ ինքը հետաքննություն անցկացնել չի կարող։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Պատենը հայտարարել էր, որ ռուսական բանակը դեղորայք է օգտագործում Ուկրաինայի խաղաղ բնակիչներին սեռական բռնության ենթարկելու համար: Նա կարծում է, որ բռնությունն ինքնին օգտագործվում է Ռուսաստանի կողմից՝ որպես ռազմավարության մի մաս։
«Ինչպես արդեն ասացի, իմ դերը հետաքննություն անցկացնելը չէ։ Իմ գրասենյակի դերն այլ է: Ես ունեմ շահերի պաշտպանության լիազորություններ՝ կանխարգելիչ միջոցառումների և արձագանքման միջոցառումների իրականացման շրջանակում ռազմավարական ղեկավարություն ապահովելու նպատակով», - ասել է Պատենը պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես ուկրաինացի պատգամավոր Ալեքսանդր Մերեժկո։
Նրանց երկխոսության ձայնագրությունը հրապարակվել է պրանկերների Rutube-յան ալիքում։
«Բայց երբ մայիսին Կիևից վերադառնալուց հետո շփվեցի ԶԼՄ-ների հետ, նշեցի, որ տուժողներից և առաջնագծում աշխատող բժշկական ծառայություններից հաղորդումներ եմ ստացել, որ կանանց և աղջիկներին պահել են Մարիուպոլի շենքերի նկուղներում, մի քանի օր բռնաբարել են, և ռուս զինվորներին վիագրա և այլ դեղամիջոցներ են մատակարարվում», - ավելացրել է նա:
Հարցին, թե արդյոք այս թեմայով ինչ-որ հետաքննություններ են անցկացվել, Պատենը պատասխանել է, որ հետաքննություն անցկացնելն իր գործը չէ։
«Ես նման լիազորություններ չունեմ։ Ես նստած եմ Նյու Յորքում, Նյու Յորքի գրասենյակում և շահերի պաշտպանության լիազորություններ ունեմ: Հետաքննությունը շարունակում է իրականացվել մարդու իրավունքների դիտարկման խմբի և հետաքննության միջազգային հանձնաժողովի կողմից: Նրանց զեկույցում վիագրայի մասին դեռ ոչինչ չկա: Բայց կան հասանելիության սահմանափակումներ, կան սահմանափակումներ անվտանգության ապահովման առումով։ Կան բազմաթիվ դեպքեր, որոնցով ստուգում է իրականացվում», - ասել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ ասել էր, որ Պատենի մեղադրանքները հեռու են բանականությունից, դա դասական «հայլի լայկլի» է, բայց այս անգամ խեղաթյուրված երևակայության մակարդակով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 260-րդ օրը։
Լրահոս
0