Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը զրուցել են հեռախոսով

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։
Պուտինը նոյեմբերի 22-ին Հայաստան կայցելի. Փաշինյանը զրուցել է ՌԴ նախագահի հետ
Հիշեցնենք` Միրզոյանը երեկ` նոյեմբերի 10-ին, աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։ Նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ։ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:
Լրահոս
0