https://armeniasputnik.am/20221111/vrastany-depi-lars-tanvoghtuneli-shinararutjuny-kavarti-2024-tvakanin-51158588.html
Վրաստանը դեպի Լարս տանող թունելի շինարարությունը կավարտի 2024 թվականին
Վրաստանը դեպի Լարս տանող թունելի շինարարությունը կավարտի 2024 թվականին
Վրաստանը խոստանում է նախագիծն ավարտելուց հետո անխափան բեռնափոխադրում և ուղևորահոսք ապահովել դեպի Ռուսաստանի սահման՝ անկախ եղանակային պայմաններից։ 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T13:12+0400
2022-11-11T13:12+0400
2022-11-11T13:12+0400
վերին լարս
թունել
վրաստանի հանրապետություն
սահման
շինարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/16/28378227_0:0:1001:563_1920x0_80_0_0_44cfc58dc9e09e5097a44fe4a89ac202.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը 2024 թվականի նոյեմբերին կավարտի դեպի Վերին Լարսի անցակետ տանող ևտարածաշրջանում ամենաերկար ու աշխարհում ամենամեծ վեց թունելներից մեկի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։Խոսքը Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է։15 մետր տրամագծով թունելը եռաշերտ է, երթևեկությունն իրականացվելու է երկու ուղղությամբ։ Թունելի յուրաքանչյուր 500 մետրում տարհանման ելք կա։Եղանակային պայմանների պատճառով ավտոճանապարհը տարեկան միջինը մոտ 90 օր փակ է կամ դժվարանցանելի մեծ բեռնատարների համար: Դա հանգեցնում է ոչ միայն դեպի Լարս տանող տարանցիկ շղթայի խախտմանը, այլև Վրաստանի մի մասը կտրում է մյուսից (խոսքը Ստեփանծմինդա բնակավայրի մասին է. խմբ.)։Թունելի ու Կոբիից Քվեշեթ տանող 23 կիլոմետրանոց շրջանցիկ հատվածի շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի այդ տարածքով շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել դեպի Ռուսաստան:Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել։ Նախագիծը Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից է համարվում։ Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին։Վերին Լարսում տիրող իրավիճակը կնվազեցնի ՌԴ արտահանման ծավալները. «Սպայկան» ահազանգում է
թունել
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/16/28378227_124:0:875:563_1920x0_80_0_0_a3cc1603218df7a7f277b0150caad463.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վերին լարս, թունել, վրաստանի հանրապետություն, սահման, շինարարություն
վերին լարս, թունել, վրաստանի հանրապետություն, սահման, շինարարություն
Վրաստանը դեպի Լարս տանող թունելի շինարարությունը կավարտի 2024 թվականին
Վրաստանը խոստանում է նախագիծն ավարտելուց հետո անխափան բեռնափոխադրում և ուղևորահոսք ապահովել դեպի Ռուսաստանի սահման՝ անկախ եղանակային պայմաններից։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը 2024 թվականի նոյեմբերին կավարտի դեպի
Վերին Լարսի անցակետ տանող ևտարածաշրջանում ամենաերկար ու աշխարհում ամենամեծ վեց թունելներից մեկի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։
Խոսքը Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է։
«Հորատման մեքենան փորել է հիմնական թունելի 4 կիլոմետրը և տարհանման թունելի 3,5 կիլոմետրը», - նշվում է ռեպորտաժում:
15 մետր տրամագծով թունելը եռաշերտ է, երթևեկությունն իրականացվելու է երկու ուղղությամբ։ Թունելի յուրաքանչյուր 500 մետրում տարհանման ելք կա։
Եղանակային պայմանների պատճառով ավտոճանապարհը տարեկան միջինը մոտ 90 օր փակ է կամ դժվարանցանելի մեծ բեռնատարների համար: Դա հանգեցնում է ոչ միայն դեպի Լարս տանող տարանցիկ շղթայի խախտմանը, այլև Վրաստանի մի մասը կտրում է մյուսից (խոսքը Ստեփանծմինդա բնակավայրի մասին է. խմբ.)։
Թունելի ու Կոբիից Քվեշեթ տանող 23 կիլոմետրանոց շրջանցիկ հատվածի շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի այդ տարածքով շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել դեպի Ռուսաստան:
Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել։ Նախագիծը Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից է համարվում։ Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին։