https://armeniasputnik.am/20221111/ynkerutjan-tnoreny-pashtvonatar--andzanc-ozhandakutjamb-hapshtakel-e-17-mln-160-hazar-dram-51156071.html
Տարեցների խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում 17 մլն դրամ է հափշտակվել
Տարեցների խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում 17 մլն դրամ է հափշտակվել
«Լեքսհաբ» ընկերության տնօրենն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց օժանդակությամբ խարդախության է դիմել։ 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T12:11+0400
2022-11-11T12:11+0400
2022-11-11T12:50+0400
հհ դատախազություն
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43590318_0:49:1601:949_1920x0_80_0_0_b18ec682ccbb13243e547bdbcfa60f17.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց օժանդակությամբ տարեցների բնակության համար խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում «Լեքսհաբ» ընկերության տնօրենը 17 մլն 160 հազար դրամ է հափշտակել, հայտնում է դատախազությունը։«Լեքսհաբ» ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:Նշվում է, որ կառավարության տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար դեռ 2019-ին գումարներ էր տրամադրել։ Իսկ ընկերության տնօրենը, մասնակցելով նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն և կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր:Նախարարության գլխավոր քարտուղարը մյուս պաշտոնատար անձանց միջոցով դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն: Այս ամենի արդյունքում 18 մլն արժողությամբ առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն դրամով։Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43590318_85:0:1508:1067_1920x0_80_0_0_ea0ee789ea0547b68865684d5d41fc0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հհ դատախազություն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Տարեցների խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում 17 մլն դրամ է հափշտակվել
12:11 11.11.2022 (Թարմացված է: 12:50 11.11.2022) «Լեքսհաբ» ընկերության տնօրենն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց օժանդակությամբ խարդախության է դիմել։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց օժանդակությամբ տարեցների բնակության համար խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում «Լեքսհաբ» ընկերության տնօրենը 17 մլն 160 հազար դրամ է հափշտակել,
հայտնում է դատախազությունը։
«Լեքսհաբ» ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:
Նշվում է, որ կառավարության տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար դեռ 2019-ին գումարներ էր տրամադրել։ Իսկ ընկերության տնօրենը, մասնակցելով նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն և կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր:
«Մասնավորապես, Արմավիրի մարզի 2 գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի ունեցել են երկու սանհանգույց և եղել են պիտանի բնակության համար, պարզվել է չեն համապատասխանել նախարարության ներկայացրած բնութագրին: Սակայն, հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը և հաստատել պայմանգիրը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարության գլխավոր քարտուղարը մյուս պաշտոնատար անձանց միջոցով դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն: Այս ամենի արդյունքում 18 մլն արժողությամբ առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն դրամով։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: