«Արաբկիր» ընկերության բաժնեմասը մի քանի տասնյակ միլիոն պակաս գնով են մասնավորեցրել

© Sputnik / Asatur Yesayants«Արաբկիր» ԲԿ
«Արաբկիր» ԲԿ - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2022
«Արաբկիր» ԲԿ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. «Արաբկիր» բժշկական համալիր- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի 5,6 % պետական բաժնեմասը մասնավորեցվել է շուկայականից ցածր գնով։ Նման բացահայտում է արել գլխավոր դատախազությունը։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։
Դատախազությունն ուսումնասիրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի փաստաթղթերը և պարզել, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ից կողմից 10 մլրդ 256 մլն դրամ գնահատված արժեքով, «Արաբկիր» ընկերությանը պատկանող 5,6% պետական բաժնեմասը մասնավորեցվել է 95 մլն դրամով պակաս իրական արժեքից։
Ըստ հաղորդագրության` մասնավորեցվել են Երևանի Մամիկոնյանց 30 հասցեում գտնվող 22 145 քմ մակերեսով շինությունները, 17 678 քմ մակերեսով հողամասը և Փափազյան 32 հասցեում գտնվող 2980 քմ մակերեսով շինություններն ու 9369 քմ մակերեսով հողամասը, որոնք պատկանում են «Արաբկիր» ընկերությանը։
Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:
Երևանի գերեզմանատներից մեկի վարիչը կաշառք է պահանջել հանգուցյալի որդուց
Լրահոս
0