https://armeniasputnik.am/20221112/mirzvojany-ev-beshty-karevvorel-en-tntesakan-hamagvortsakcutjan-tshanaparhajin-qartezy-51211198.html
Միրզոյանը և Բեշտը կարևորել են տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
Միրզոյանը և Բեշտը կարևորել են տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
Ֆրանսիայում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը։ 12.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-12T12:45+0400
2022-11-12T12:45+0400
2022-11-12T13:11+0400
հայաստան
ֆրանսիա
արարատ միրզոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0c/51211841_0:0:1601:901_1920x0_80_0_0_7fc6d41b02bfc7282690d33dc222bf66.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտը քննարկել են հայ–ֆրանսիական առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է նաև, որ քննարկվել են Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը:Հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:Հիշեցնենք` Միրզոյանը նոյեմբերի 10-ին է աշխատանքային այցով մեկնել Փարիզ։ Նա արդեն հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ և ասել, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0c/51211841_59:0:1482:1067_1920x0_80_0_0_6833a9766350d5f2e342645e3315dd5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, արարատ միրզոյան
հայաստան, ֆրանսիա, արարատ միրզոյան
Միրզոյանը և Բեշտը կարևորել են տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
12:45 12.11.2022 (Թարմացված է: 13:11 12.11.2022) Ֆրանսիայում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտը քննարկել են հայ–ֆրանսիական առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս համատեքստում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ քննարկվել են Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
Հիշեցնենք` Միրզոյանը
նոյեմբերի 10-ին է աշխատանքային այցով մեկնել Փարիզ։ Նա արդեն
հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ և ասել, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։ Միրզոյանը
մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին։