00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ավտոսերվիս
Ինչ անել, եթե անձրևից կամ ավտոմեքենան լվալուց հետո լյուկից ջուր է կաթում. «Ավտոսերվիս»
10:42
16 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
12:12
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
13:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
13:21
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
14:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
14:21
5 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
14:32
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
17:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
17:21
5 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
17:27
3 ր
Մհեր Սահակյան
Խաղաղության խաչմերուկը ուշացած, բայց կոնստրուկտիվ գաղափար է․ քաղաքագետ
17:30
4 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
17:40
5 ր
Ավտոսերվիս
Սեզոնային խնդիրների մասին
17:45
14 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
19:27
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր միտում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. մարդիկ սկսել են նվիրել իրենց տները

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2022
Երևան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին նվիրատվությունների կտրուկ աճը կապում է 2022թ–ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» նոր օրենքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի անշարժ գույքի շուկայում նոր միտում է նկատվում. մարդիկ սկսել են իրենց գույքն ավելի շատ նվիրել, քան վաճառել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022թ–ի երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատ ՀՀ–ում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 11.1 տոկոսով նվազել են, նվիրատվությունները` 12.5 տոկոսով ավելացել։ Եթե ապրիլ–հունիսին Հայաստանում նվիրատվության 4714 գործարք էր գրանցվել, ապա հուլիս–սեպտեմբերին դրանց թիվը 52.6 տոկոսով ավելացել է` հասնելով 7193–ի։
«Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին նվիրատվությունների նման կտրուկ աճը կապում է 2022թ–ի հուլիսից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» նոր օրենքի հետ, որի համաձայն` հուլիսի 1-ից ՀՀ–ում 300 000 դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով` բանկային փոխանցմամբ։

«Բնականաբար, անշարժ գույքի առուվաճառքի բոլոր գործարքներն այս օրենքի տիրույթում են։ Երևի մարդիկ մտածել են, որ ավելի լավ կլինի առուվաճառքի փոխարեն նվիրատվության գործարք ձևակերպել։ Պաշտոնական թվերի մի մասը, իհարկե, կլինեն իրական նվիրատվություններ, բայց զգալի մասն ամենայն հավանականությամբ օտարումներ են։ Առուվաճառքների երևի կեսը ձևակերպվել է նվիրատվություններով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մասնագետը։

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքը չգրանցելու հիմնական պատճառը, Պրիբիլսկիի դիտարկմամբ, ոչ թե այն թաքցնելն է պետությունից, այլ փոխարժեքի մեջ գումար չկորցնելու մտայնությունը։ Բանն այն է, որ, եթե բնակարան վաճառողը ցանկանա իրեն դրամով փոխանցած գումարը դոլարի վերածել, բավական մեծ գումար կկորցնի, քանի որ դոլարի առուվաճառքի արժեքի տարբերությունը 7-10 դրամ է։
Պրիբիլսկին չի բացառում, որ դրամի ամրացմանը զուգահեռ դրամային գործարքների թիվն աստիճանաբար կավելանա, և մարդիկ ստիպված չեն լինի վաճառքի փոխարեն նվիրատվության գործարք գրանցել։
Մյուս կողմից հնարավոր է, որ նվիրատվությունների աճի այս տարօրինակ վիճակագրությունը չվրիպի նաև պետության ուշադրությունից։ Մեր զրուցակիցը չի բացառում, որ առաջիկայում պետությունը սկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել նվիրատուների շարժառիթի, կողմերի միջև ազգակցական կապերի բացակայության հանգամանքի վրա։ Մանավանդ որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն վարում է անկանխիկ գործառնությունների խթանման քաղաքականություն, և տնտեսությանն էլ ներկա պահին ձեռնտու է ամուր դրամ ունենալը։
Պետական գույքի տնօրինման մեր նախընտրելի սցենարը մասնավորեցումն է. Առնակ Ավետիսյան
Ինչ վերաբերում է հայաստանյան անշարժ գույքի շուկայի ներկա վիճակին, մեր զրուցակիցը նշեց, որ ռելոկանտների ներհոսքով պայմանավորված լարվածությունն այսօր էլ պահպանվում է. պահանջարկը մնում է բարձր, գներն էլ, թեև որոշ չափով կայունացել են, բայց ՀՀ–ի համար անսովոր բարձր մակարդակի վրա։ Պրիբիլսկին նկատում է, որ բնակարանների գները շատ ավելի արագ են աճել Երևանի արվարձաններում ու նույնիսկ հարակից մարզերում, օրինակ` Կոտայքի մարզում, քան Կենտրոնում։
«Հնարավոր է` գները ինչ–որ մի պահի իջնեն, որովհետև մեր եկամուտներն ու մեր տնտեսությունը այդքան աճ չեն ապահովում, որպեսզի տների գներն այդպես աննորմալ չափով բարձրանան»,– ասաց նա։
Բայց մասնագետը դժվարանում է կանխատեսել, թե երբ ու որքանով կարող են նվազել բնակարանների վաճառքի և վարձակալության գները։
Նշենք, որ 2022թ–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի 39 928 գործարք է գրանցվել, որից 13 434–ը` Երևանում, 7905–ը` Կոտայքի մարզում։ Հատկանշական է, որ պաշտոնական վիճակագրությունը 2021թ–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշներից գրեթե չի տարբերվում։ 2021թ–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի 39 928 գործարք էր գրանցվել, որից 12 430–ը` Երևանում, 7445-ը` Կոտայքի մարզում։
Լրահոս
0