00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թշնամու ուզածը չի լինի` գյուղը չենք լքի. Սոթքի բնակիչների տներն ավերվել են, սրտերը` ոչ

© Sputnik / Aram NersesyanՀարությունյանների ընտանիքը
Հարությունյանների ընտանիքը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2022
Հարությունյանների ընտանիքը
Բաժանորդագրվել
Սոթքում այս օրերին ակտիվ շինարարություն է ընթանում. թշնամու ռմբակոծությունից վնասված տներն են նորոգում։ Տեղի բնակիչները, սակայն, տեխնիկա և կենդանիներ են կորցրել ու հիմա մտածում են` ինչ են անելու։
Հարությունյանների յոթհոգանոց ընտանիքը (այդ թվում` 3 երեխաներ) սեպտեմբերի 12-ին քնած է եղել, երբ անհասկանալի ուժեղ ձայնից վեր են թռել, իսկ կարճ ժամանակ անց հասկացել` Ադրբեջանի ԶՈւ–ն ռմբակոծել է տունը։ Բարեբախտաբար, ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել, միայն ընտանիքի հայրը` Սարգիս Հարությունյանն է գլխի, ձեռքերի շրջանում բեկորային վնասվածքներ ստացել։ Մինչ երեխաներին հագցրել են, որ դուրս բերեն գյուղից, տունը կրկին ռմբակոծվել է. այս անգամ նույնպես Հարությունյանների բախտը բերել է։
«Երկրորդ պայթյունից հետո երեխաներին վերցրինք ու միանգամից մեքենան նստեցինք, ոչ մի բան հետներս չտարանք։ Երեխաներին հարևան գյուղ տարանք ու նորից հետ եկանք. թոռներիցս մեկն առողջական խնդիրներ ունի, դեղերը տանն էին մնացել։ Եկանք ու տեսանք` տնից բան չի մնացել` կտուրն է վնասվել, սենյակներից մեկը լրիվ փլվել է, սառնարանը, լվացքի մեքենան, հեռուստացույցն են վնասվել, ապակիներն են կոտրվել։ Երանի չտեսնեինք էդ տեսարանը»,– պատմում է Սարգիս Հարությունյանը։
© Sputnik / Aram NersesyanՍարգիս Հարությունյան
Саркис Арутюнян, житель дома, попавшего под обстрел азербайджанских ВС в селе Сотк - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Սարգիս Հարությունյան
Ամեն անգամ, երբ Հարությունյանները հարևան գյուղից Սոթք են գնացել, մի նոր կորուստ են տեսել` կենդանիներն են ռմբակոծությունից սատկել, ջերմոցն է շարքից դուրս եկել...
Սարգիս Հարությունյանն ու որդին գյուղում տեխնիկա էին վարում` տրակտոր, կոմբայն, և դրանով վաստակում օրվա ապրուստը։ Ընտանիքի ունեցած 5 տեխնիկան էլ վնասվել է. Ընտանիքի հայրն ասում է` այս տարի էին ավարտել վարկերը, բայց բախտը չժպտաց իրենց։
«Հիմա չգիտեմ` ինչով կամ ինչպես ենք ապրելու։ Այս պահին Վարդենիսում վարձով ենք ապրում` մարզպետարանն է վարձը վճարում։ Սոթքի մեր տունը պետությունն ակտիվ սարքում է, և այս տեմպերով գարնանն արդեն տանը կլինենք, աչքիս լույսը հետ կգա։ Բայց մենակ տնով հարցը չի լուծվի. ամենակարևոր բաները չունենք` կենցաղային ու մեր գյուղատնտեսական տեխնիկան»,– ասում է Սարգիս Հարությունյանը։
Չնայած հուսահատ վիճակին` Հարությունյանները տարել և սարի դոշին ցորեն են ցանել` ճիշտ այնտեղ, որտեղ նախկինում էլ են վարուցանք արել, սակայն հիմա այդ տարածքում հակառակորդը մի փոքր առաջ է եկել։ Հարությունյաններն ամեն օր ընտանիքով Սոթք են գնում և հետևում շինարարական ընթացքին, իսկ Վարդենիս են վերադառնում մութն ընկնելուց հետո։
© Sputnik / Aram NersesyanՀարությունյանների տունը Վարդենիսում
Дом семьи Арутюнян в Варденисе - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Հարությունյանների տունը Վարդենիսում
Սարգիս Հարությունյանի հարսը` Մանիկը, ասում է, որ իրենք լավատես են և սպասում են, որ թշնամին առաջ եկած վայրերից հետ է քաշվելու, իրենք էլ շարունակելու են խաղաղ ապրել։ 3 անչափահաս երեխա ունենալու փաստը հետ չի պահում հարազատ գյուղ վերադառնալու մտքից։ «Սոթքից լավ տեղ չկա։ Մեր գյուղը շատ եմ սիրում` հանգիստ, կանաչ... Երեխաներին արդեն այնտեղ ենք դպրոց տանում, գրեթե ողջ դպրոցը լցվել է։ Երեխաներս էլ շատ են սիրում գյուղը և Վարդենիսում իրենց վանդակի մեջ են զգում։ Սկեսրայրս երբեմն գնում է դուրս ու մեքենայի մեջ նստում։ Որ տնից դուրս գա, ի՞նչ անի։ Տեխնիկայի հարցը որ լուծվի, մնացածն արդեն լավ կլինի»,– ասում է նա։
© Sputnik / Aram NersesyanՍարգիս Հարությունյանի հարսը` Մանիկը
Маник Арутюнян, жительница дома, попавшего под обстрел азербайджанских ВС в селе Сотк - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Սարգիս Հարությունյանի հարսը` Մանիկը
Ի դեպ, ընտանիքն այս տարի, ի տարբերություն նախորդների, ստիպված է եղել կարտոֆիլը սեփական ուժերով հանել հողից, քանի որ այդ տարածքը շատ մոտ է սահմանին, և ոչ ոք չի համաձայնել աշխատել։
© Sputnik / Aram NersesyanՄանիկը ցույց է տալիս Սոթքում ադրբեջանական զինուժի գնդակոծության տակ հայտնված տրակտորի լուսանկարը
Маник Арутюнян показывает фотографию трактора, попавшего под обстрел азербайджанских ВС в селе Сотк - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Մանիկը ցույց է տալիս Սոթքում ադրբեջանական զինուժի գնդակոծության տակ հայտնված տրակտորի լուսանկարը
Մանիկի տղան` 4-րդ դասարանցի Սարգիսը, պատմում է, որ կարտոֆիլը հանելուց նաև կրակոցներ են հնչել, բայց ինքը չի վախեցել` չէ՞ որ զինվոր է դառնալու. «Կրակոցներ մեկ-մեկ լսվել են ու հիմա էլ են լսվում, երբ գնում ենք Սոթք, բայց ես վախեցողը չեմ։ Մեր գյուղը, տունը շատ եմ կարոտել, էնտեղ լավ էր անցնում։ Բոլոր ընկերներս էնտեղից են»...
© Sputnik / Aram NersesyanՍարգիսը
Саркис, молодой житель дома, попавшего под обстрел азербайджанских ВС в селе Сотк - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Սարգիսը
Վարդենիսում վարձով ապրող Մովսիսյանների ընտանիքն էլ սեպտեմբերի 12-ին հարազատ Սոթքից Աբովյան էր գնացել, հաջորդ օրը վերադարձել գյուղ ու տեսել` սարերը կրակի մեջ են, իրենց տունը` ավերված։ Պատերազմի, ռմբակոծված տան մասին Մովսիսյաններին զգուշացրել են հարևանները, ասել, որ հանկարծ գյուղ չգնան, բայց նրանք ուզում էին իրենց տունը տեսնել, թեկուզ վիրավոր վիճակում։
«Մամաս նոր էր մահացել, և մի օրով Աբովյան էինք գնացել, որ գերեզման այցելենք։ Սեպտեմբերի 13-ին պետք է վերադառնայինք, բայց հարևաններն ասացին` պատերազմ է սկսվել։ Ճիշտ է, կրակում էին, բայց գյուղ գնացինք, որ տունը մեր աչքերով տեսնենք։ Երանի չտեսնեի... Տունս քանդվել էր` ճակատով, տանիքով, պատուհանները փշրված էին, պատերը` վնասված, առաստաղը ցանց էր։ Ծառերը նույնպես աղացել էին։ Եթե տանը լինեինք, ով գիտի` քանիսս հիմա ողջ չէինք լինի։ Մյուս կողմից էլ, չորս կողմը կրակ էր, թոռս` դիրքերում. էս տարիքիս հոնգուր-հոնգուր լացում էի»,–պատմում է 58-ամյա Անուշ Մովսիսյանը։
© Sputnik / Aram NersesyanԱնուշ Մովսիսյանը
Ануш Мовсисян, жительница дома, попавшего под обстрел азербайджанских ВС в селе Сотк - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Անուշ Մովսիսյանը
Այդ օրը գյուղում երկար մնալ չեն կարողացել, քանի որ կրկին սկսել են ռմբակոծել տների ուղղությամբ։ Տիկին Անուշը, ի դեպ, զորամասում է աշխատում։ Ասում է` այդ օրերին չգիտեր էլ` ում կան ինչի մասին մտահոգվեր, քանի որ իր զորամասի զինվորների ճակատագիրը նույնպես անհանգստացրել է նրան։ Տղաները, սակայն, իրենք են զանգել տիկին Անուշին և հարցուփորձ արել` ինչպե՞ս է, ի՞նչ վիճակ է գյուղում։ Նույնը նաև դիրքերում գտնվող թոռը` Մարտիրոսն է արել` ընտանիքին հորդորելով խուճապի չմատնվել։
© Sputnik / Aram NersesyanՄովսիսյանների տունը Վարդենիսում
Дом семьи Мовсисян в Варденисе - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Մովսիսյանների տունը Վարդենիսում
Տիկին Անուշն ասում է` շուրջ 2 տարի է, ինչ զորամասում է աշխատում, և այդ ընթացքում կրակոցներ միշտ էլ հնչել են, բայց երբեք չեն մտածել, որ իրավիճակն այսքան կսրվի, Ադրբեջանը կթիրախավորի տները և խաղաղ բնակիչներին։ Հիմա էլ Անուշ Մովսիսյանը չի պատրաստվում դուրս գալ աշխատանքից. քանի դեռ թոռը ծառայում է (պայմանագրային է), ինքն աշխատելու է։ Ավելին` հենց կրակոցների տակ էլ սկսել են հավաքել իրենց կարտոֆիլը. հո բերքը դաշտում չէին թողնելու։ Տիկին Անուշը ժպտում է` զինվորներն ամենաշատը հենց կարտոֆիլ են սիրում, ինչպես նաև խաշլամա...
«Մա՛մ, հելի՛, թուրքերը եկան...». Սոթքի բնակիչը պատմում է սեպտեմբերի 13–ի գիշերվա մասին
Տիկին Անուշի աղջիկը` Արևիկը, պատմում է, որ այժմ մեծ թափով վերանորոգում են իրենց տունը, բայց հիմա մտածում են` ինչպես են ձեռք բերելու այդքան տեխնիկա, վարագույրներ, ջահեր... Չնայած դրան` Արևիկն անհամբեր սպասում է, որ տուն տեղափոխվեն, քանի որ Վարդենիսում անելիք չունեն` ո՛չ հող ունեն մշակելու, ո՛չ էլ կենդանիներ... Նրանք էլ ամեն օր Սոթք են գնում և այնտեղ մնում մինչև ուշ երեկո։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Անուշի աղջիկը` Արևիկը
Аревик Мовсисян, жительница дома, попавшего под обстрел азербайджанских ВС в селе Сотк - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Տիկին Անուշի աղջիկը` Արևիկը
«Եթե գյուղից դուրս գանք, գյուղը կքանդվի։ Թշնամու ուզածը չի լինի` գյուղը չենք լքի։ Մտածում եմ` ադրբեջանցիները հետ կգնան։ Հը՞, չեն գնա»,– ինձ է հարցնում Արևիկը և, չսպասելով պատասխանիս, ավելացնում` կարտոֆիլի սերմը պահել են, որ գարնանը նորից ցանեն...
© Sputnik / Aram NersesyanՏիկին Անուշը դստեր հետ
Ануш и Аревик Мовсисяны, жители дома, попавшего под обстрел азербайджанских ВС в селе Сотк - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2022
Տիկին Անուշը դստեր հետ
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում սեպտեմբերյան պատերազմի ժամանակ հակառակորդի ռմբակոծության հետևանքով 8 տուն է ավերվել։
Վարդուհի Խաչատրյանը Սոթքում - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Տնից-տեղիցս ո՞ւր գնամ․ Սոթքի բնակիչները լսում են սահմանի կրակոցները, բայց չեն լքում գյուղը
Դեսպաններն այցելել են Սոթք` ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին
Լրահոս
0