Մակրոնը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը

© AP Photo / Darko BandicԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2022
Էմանուել Մակրոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մակրոնը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկումն Ադրբեջանի և Հայաստանի սահման։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ֆրանսիայի նախագահը հայտնել է այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում։ Տեղեկությունը հայտնել են Ելիսեյան պալատում։
«Մակարոնը հաստատել է Ֆրանսիայի լիակատար պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ու հասնելու տարածաշրջանում քաղաքական լուծման, որը թույլ կտա խաղաղություն հաստատել», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Էմանուել Մակրոնը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը:
Լրահոս
0