https://armeniasputnik.am/20221114/artur-aleqsanjann-u-arsen-harutjunjany-uwwi-lavagujnneri-cankum-en-51276787.html
Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Հարությունյանը UWW–ի լավագույնների ցանկում են
Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Հարությունյանը UWW–ի լավագույնների ցանկում են
Հայ ըմբշամարտիկները երկրորդն են իրենց քաշային կարգերում, նրանք դրամական պարգև կստանան։ 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T16:28+0400
2022-11-14T16:28+0400
2022-11-14T16:38+0400
հայաստան
ըմբիշ
արթուր ալեքսանյան
արսեն հարությունյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/07/28588566_0:0:1579:889_1920x0_80_0_0_47b362e705db5d083e9b3ba779ac5265.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Հարությունյանն ընդգրկվել են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) լավագույն մարզիկների ցանկում։ Տեղեկությունը հրապարակվել է ֆեդերացիայի պաշտոնական կայքում։UWW–ն հրապարակել է հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտերի տասը քաշային կարգերի վարկանիշային աղյուսակները, յուրաքանչյուր քաշային կարգի երեք լավագույն ըմբիշները դրամական պարգև կստանան։Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը գլխավորում է բուլղարացի Կիրիլ Միլովը, որը կստանա 5000 դոլար պարգևավճար: Արթուր Ալեքսանյանը երկրորդն է ու կստանա 3000 դոլար:Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգի դասակարգման առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչ Ռեի Հիգուչին է, նա կստանա 5000 դոլար, իսկ երկրորդ տեղում Արսեն Հարությունյանն է։ Նա կստանա 3000 դոլար:Լավագույների ցուցակում է հայտնվել նաև հայազգի մարզիկ Էդմոնդ Նազարյանը, որը հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո։ Նա իր քաշային կարգում 2–րդն է ու կստանա 3000 դոլար դրամական պարգև։ Ի դեպ, նա օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/07/28588566_41:0:1444:1052_1920x0_80_0_0_6567e9813a58880265195662ea087edc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ըմբիշ, արթուր ալեքսանյան, արսեն հարությունյան
հայաստան, ըմբիշ, արթուր ալեքսանյան, արսեն հարությունյան
Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Հարությունյանը UWW–ի լավագույնների ցանկում են
16:28 14.11.2022 (Թարմացված է: 16:38 14.11.2022) Հայ ըմբշամարտիկները երկրորդն են իրենց քաշային կարգերում, նրանք դրամական պարգև կստանան։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ըմբշամարտիկներ
Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Հարությունյանն ընդգրկվել են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) լավագույն մարզիկների ցանկում։ Տեղեկությունը հրապարակվել է
ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
UWW–ն հրապարակել է հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտերի տասը քաշային կարգերի վարկանիշային աղյուսակները, յուրաքանչյուր քաշային կարգի երեք լավագույն ըմբիշները դրամական պարգև կստանան։
Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) այս տարի ընդգրկվել են ցուցակում։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը գլխավորում է բուլղարացի Կիրիլ Միլովը, որը կստանա 5000 դոլար պարգևավճար: Արթուր Ալեքսանյանը երկրորդն է ու կստանա 3000 դոլար:
Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգի դասակարգման առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչ Ռեի Հիգուչին է, նա կստանա 5000 դոլար, իսկ երկրորդ տեղում Արսեն Հարությունյանն է։ Նա կստանա 3000 դոլար:
Լավագույների ցուցակում է հայտնվել նաև հայազգի մարզիկ Էդմոնդ Նազարյանը, որը հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո։ Նա իր քաշային կարգում 2–րդն է ու կստանա 3000 դոլար դրամական պարգև։ Ի դեպ, նա օլիմպիական չեմպիոն
Արմեն Նազարյանի որդին է։