Երևանում տղամարդը կրակոցներ է արձակել ոչ սթափ վիճակում. նրան ձերբակալել են

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանություն
Ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Ոստիկանություն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են ներկայացվել 44-ամյա տղամարդու «Կոլտ» տիպի թմբուկավոր ատրճանակը, «Մակարովի» նմանվող ատրճանակը, ևս մեկ ատրճանակ և «ՎԵՊՐ» տիպի ինքնաձիգ, 66 փամփուշտ, 1 պարկուճ, 2 փամփշտատուփ:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը Նոր Նորքի 7-րդ զանգվածում ոչ սթափ վիճակում կրակել է հրազենից, նրան ձերբակալել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Քաղաքացիները նոյեմբերի 13-ին` ժամը 16։15-ի սահմաններում, ահազանգել են, որ անհայտ անձը ոչ սթափ վիճակում կրակում է հրազենից։
«Քաղաքացիների նշած վայրում իրավապահները ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7,62 տրամաչափի 24 փամփուշտ: Շենքի բակի և հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի 33 պարկուճ և այլն: Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է հաղորդագրությունում։
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են ներկայացվել 44-ամյա տղամարդու «Կոլտ» տիպի թմբուկավոր ատրճանակը, «Մակարովի» նմանվող ատրճանակ, ևս մեկ ատրճանակ և «ՎԵՊՐ» տիպի ինքնաձիգ, 66 փամփուշտ, 1 պարկուճ, 2 փամփշտատուփ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ի՞նչ հանցանքներ են բացահայտվել հանգստյան օրերին. ոստիկանությունն ամփոփագիր է ներկայացրել
Լրահոս
0