https://armeniasputnik.am/20221114/hajastany-pashtpanum-e-rusakan-kvoghmi-arajarknery-pashinjann-yndunel-e-khvovaevin-51287511.html
Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմի առաջարկները. Փաշինյանն ընդունել է Խովաևին
Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմի առաջարկները. Փաշինյանն ընդունել է Խովաևին
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը։ 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T17:59+0400
2022-11-14T17:59+0400
2022-11-14T18:12+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իգոր խովաև
եահկ մինսկի խումբ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0e/51286263_0:134:1600:1034_1920x0_80_0_0_9ecdc21395045110378bd1ae52862de6.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր։ Նրանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր են քննարկել։Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ հայկական կողմն աջակցում է հակամարտության լուծման ռուսական տարբերակին (ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Խովաևի կողմից), բայց արդյոք այն այժմ մնում է աշխատանքային փաստաթուղթ, պետք է հարցնել ռուսական կողմին։ Նա հստակեցրել էր, որ աշխատանքային քննարկումներում այդ առաջարկը ստացել է «Խովաևի փաստաթուղթ» անվանումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի անունով, բայց, ըստ էության, դա Ռուսաստանի ղեկավարության առաջարկն է։ Այն կայանում է նրանում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը հետաձգվի։Հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասինՀանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0e/51286263_39:0:1460:1066_1920x0_80_0_0_be03b045e7b729664fb342695c2da38a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իգոր խովաև, եահկ մինսկի խումբ
հայաստան, նիկոլ փաշինյան, իգոր խովաև, եահկ մինսկի խումբ
Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմի առաջարկները. Փաշինյանն ընդունել է Խովաևին
17:59 14.11.2022 (Թարմացված է: 18:12 14.11.2022) ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Սոչիում կայացած
եռակողմ հանդիպման արդյունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր։
Նրանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր են քննարկել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում
Փաշինյանն ասել էր, որ հայկական կողմն աջակցում է հակամարտության լուծման ռուսական տարբերակին (ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Խովաևի կողմից), բայց արդյոք այն այժմ մնում է աշխատանքային փաստաթուղթ, պետք է հարցնել ռուսական կողմին։ Նա հստակեցրել էր, որ աշխատանքային քննարկումներում այդ առաջարկը ստացել է «Խովաևի փաստաթուղթ» անվանումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի անունով, բայց, ըստ էության, դա Ռուսաստանի ղեկավարության առաջարկն է։ Այն կայանում է նրանում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը հետաձգվի։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։