Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

© AP Photo / Andrew MedichiniՀենրիկ Մխիթարյան
Հենրիկ Մխիթարյան - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Հենրիկ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մի շարք հայտնի ֆուտբոլիստներ հանդիպել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ նախքան Խաղաղության մրցաշարի մեկնարկը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Այս մասին գրում է «Վատիկան Նյուզը»։
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր պետք է մեկնարկի ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։
Մրցաշարը կազմակերպվում է Վատիկանի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։
Այս տարի մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ նշանավոր ֆուտբոլիստներ։ Նախքան մեկնարկը նրանց ընդունել է Հռոմի պապը։
Նրանց հնարավորություն է տրվել նվերներ մատուցել կաթոլիկ քահանայապետին։
Լրահոս
0