https://armeniasputnik.am/20221114/inch-hancanqner-en-bacahajtvel-hangstjan-orerin-vostikanutjunn-ampvopagir-e-nerkajacrel-51264808.html
Ի՞նչ հանցանքներ են բացահայտվել հանգստյան օրերին. ոստիկանությունն ամփոփագիր է ներկայացրել
Ի՞նչ հանցանքներ են բացահայտվել հանգստյան օրերին. ոստիկանությունն ամփոփագիր է ներկայացրել
Նոյեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T13:09+0400
2022-11-14T13:09+0400
2022-11-14T13:16+0400
հհ ոստիկանություն
հանցագործություն
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/19/47287585_0:130:1600:1030_1920x0_80_0_0_3c990bd358d8622ae9240512ecc46746.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել է հանցագործության 105 դեպք, որից 11-ը` նախկինում կատարված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ոստիկանության ծառայողները բացահայտել են նաև ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, կողոպուտի, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հոգեբանական ներգործության, ինքնավնասման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։Ոստիկանությունը գումար կտա Պեմզաշենի սպանությունների վերաբերյալ տեղեկություն հայտնողներինՀայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, սպանության, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության և վրաերթի 1-ական դեպք։Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ մահացել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/19/47287585_0:0:1424:1068_1920x0_80_0_0_b984b746403b066e3b7fe9dfb13fef59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ոստիկանություն, հանցագործություն, հայաստան
հհ ոստիկանություն, հանցագործություն, հայաստան
Ի՞նչ հանցանքներ են բացահայտվել հանգստյան օրերին. ոստիկանությունն ամփոփագիր է ներկայացրել
13:09 14.11.2022 (Թարմացված է: 13:16 14.11.2022) Նոյեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել է հանցագործության 105 դեպք, որից 11-ը` նախկինում կատարված։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հայտնաբերվել է, մասնավորապես, թմրամիջոցի հայտնաբերման 15, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 13-ական, ընտանեկան բռնության 10, խարդախության 8, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության 3-ական, ֆիզիկական ներգործության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 2-ական դեպք։
Ոստիկանության ծառայողները բացահայտել են նաև ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, կողոպուտի, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հոգեբանական ներգործության, ինքնավնասման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, սպանության, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ մահացել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: