Ինչպես են ձերբակալում Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող կնոջը. տեսանյութ

© RIA Novosti СМИԻնչպես են ձերբակալում Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող կնոջը
Ինչպես են ձերբակալում Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող կնոջը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Ինչպես են ձերբակալում Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող կնոջը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչության գործի հետաքննության շրջանակում արդեն 46 մարդ է ձերբակալվել։
Թուրքական մամուլը հրապարակել է Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկին ձերբակալելու տեսագրությունը։
Կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները մտնում տուն և մի կնոջ ձերբակալում։
© RIA Novosti СМИՁերբակալված կինը
Турецкая пресса публикует кадры задержания подозреваемой в совершении теракта в центре Стамбула - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Ձերբակալված կինը
Հիշեցնենք` նոյեմբերի 13–ին Թուրքիայի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 6 զոհի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 81 տուժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը մի կին է իրագործել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն էլ հայտնել է, որ հետաքննության շրջանակում արդեն 46 մարդ է ձերբակալվել։
Լրահոս
0