https://armeniasputnik.am/20221114/patrast-en-erkkhvosutjan-amn-i-u-chinastani-nakhararnery-banakcum-en-balium-51271149.html
Պատրաստ են երկխոսության․ ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները բանակցում են Բալիում
Պատրաստ են երկխոսության․ ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները բանակցում են Բալիում
ԱՄՆ նախագահը վստահ է՝ աշխարհն ակնկալում է, որ ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն առանցքային դեր կունենան գլոբալ խնդիրների լուծման գործում: 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T14:59+0400
2022-11-14T14:59+0400
2022-11-14T15:11+0400
ամն
չինաստան
ջո բայդեն
սի ծինփին (չինաստանի նախագահ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0e/51268821_0:160:3073:1888_1920x0_80_0_0_45411bbd0e1769a29f5be7f4b6276261.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ հանդիպմանը հայտարարել է` իրենք պետք է ցույց տան, որ Վաշինգտոնն ու Պեկինը կարող են հաղթահարել տարաձայնությունները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարները երկկողմ բանակցություններ են վարում Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:«Որպես երկու պետությունների առաջնորդներ` մենք, իմ կարծիքով, պարտավոր ենք ցույց տալ, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն կարող են հաղթահարել տարաձայնությունները, պետք է թույլ չտանք, որ մրցակցությունը վերածվի հակամարտության, և ուղիներ գտնենք, որպեսզի միասին աշխատենք համաշխարհային հրատապ խնդիրների շուրջ, որոնք մեր փոխադարձ համագործակցությունն են պահանջում», - ասել է Բայդենը:«Չենք հավատում մեր աչքերին». Զախարովան հերքում է Լավրովին հոսպիտալացնելու լուրերըՆրա կարծիքով՝ աշխարհն ակնկալում է, որ ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն առանցքային դեր կունենան գլոբալ խնդիրների լուծման գործում՝ կլիմայական փոփոխություններից մինչև պարենային անվտանգություն: Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է այդ հարցերի շուրջ աշխատել ՉԺՀ-ի հետ։ԱՄՆ նախագահը նաև բաց և ազնիվ երկխոսություն շարունակելու հույս է հայտնել։Չինաստանի նախագահ Սի Ծինպինն իր հերթին նշել է, որ պետք է աշխատել բոլոր երկրների հետ:«Մարդկությունը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առջև, աշխարհը կանգնած է խաչմերուկում, և ոչ միայն մենք, այլև բոլոր երկրները մտածում են մի հարցի շուրջ` ո՞ւր շարժվել: Աշխարհն ակնկալում է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն կկարգավորեն իրենց հարաբերությունները», - ասել է Սի Ծինպինը։Չինաստանի նախագահը նշել է, որ պատրաստ է ազնիվ բանակցություններ վարել ռազմավարական երկկողմ հարցերի շուրջ, քննարկել տարածաշրջանային ու գլոբալ իրավիճակը:G20 երկրների գագաթնաժողովն անցկացվելու է Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը:Ինչպես են G20 գագաթնաժողովին ժամանած Լավրովին դիմավորել Բալիում. տեսանյութ
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0e/51268821_170:0:2901:2048_1920x0_80_0_0_bf3da5a9a83d6f6b8c603d0561e7e4ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, չինաստան, ջո բայդեն, սի ծինփին (չինաստանի նախագահ)
ամն, չինաստան, ջո բայդեն, սի ծինփին (չինաստանի նախագահ)
Պատրաստ են երկխոսության․ ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները բանակցում են Բալիում
14:59 14.11.2022 (Թարմացված է: 15:11 14.11.2022) ԱՄՆ նախագահը վստահ է՝ աշխարհն ակնկալում է, որ ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն առանցքային դեր կունենան գլոբալ խնդիրների լուծման գործում:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ հանդիպմանը հայտարարել է` իրենք պետք է ցույց տան, որ Վաշինգտոնն ու Պեկինը կարող են հաղթահարել տարաձայնությունները: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարները երկկողմ բանակցություններ են վարում Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
«Որպես երկու պետությունների առաջնորդներ` մենք, իմ կարծիքով, պարտավոր ենք ցույց տալ, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն կարող են հաղթահարել տարաձայնությունները, պետք է թույլ չտանք, որ մրցակցությունը վերածվի հակամարտության, և ուղիներ գտնենք, որպեսզի միասին աշխատենք համաշխարհային հրատապ խնդիրների շուրջ, որոնք մեր փոխադարձ համագործակցությունն են պահանջում», - ասել է Բայդենը:
Նրա կարծիքով՝ աշխարհն ակնկալում է, որ ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն առանցքային դեր կունենան գլոբալ խնդիրների լուծման գործում՝ կլիմայական փոփոխություններից մինչև պարենային անվտանգություն: Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է այդ հարցերի շուրջ աշխատել ՉԺՀ-ի հետ։
ԱՄՆ նախագահը նաև բաց և ազնիվ երկխոսություն շարունակելու հույս է հայտնել։
Չինաստանի նախագահ Սի Ծինպինն իր հերթին նշել է, որ պետք է աշխատել բոլոր երկրների հետ:
«Մարդկությունը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առջև, աշխարհը կանգնած է խաչմերուկում, և ոչ միայն մենք, այլև բոլոր երկրները մտածում են մի հարցի շուրջ` ո՞ւր շարժվել: Աշխարհն ակնկալում է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն կկարգավորեն իրենց հարաբերությունները», - ասել է Սի Ծինպինը։
Չինաստանի նախագահը նշել է, որ պատրաստ է ազնիվ բանակցություններ վարել ռազմավարական երկկողմ հարցերի շուրջ, քննարկել տարածաշրջանային ու գլոբալ իրավիճակը:
G20 երկրների գագաթնաժողովն անցկացվելու է Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը: