00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են

© Sputnik / Armenuhi Mkhoyan Մելիքսեթյանների տունը Պեմզաշենում
Մելիքսեթյանների տունը Պեմզաշենում - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Մելիքսեթյանների տունը Պեմզաշենում
Բաժանորդագրվել
Բնակիչները չէին սպասում, որ կասկածյալները կարող են իրենց գյուղից լինել։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 տարեկան երեխաների սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են հնարավոր հաշվեհարդարից խուսափելու համար։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պեմզաշեն գյուղը
Село Пемзашен - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Պեմզաշեն գյուղը
Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ գյուղում լարված իրավիճակ է, անգամ փորձել են կասկածյալների տներն այրել։
«Այս պահին գյուղում հանգիստ է, լարվածություն չկա, ոչ մեկը չի ցանկանա հաշվեհարդար տեսնել, գնալ նրանց հետ նստել»,–ասաց գյուղացիներից մեկը` Սոկրատ Պետրոսյանը։
Բնակիչները չէին սպասում, որ կասկածյալները կարող են գյուղից լինել։
Պետրոսյանի խոսքով` դեպքի վայրի մոտակայքում տեսախցիկներ են եղել, որոնք էլ հնարավոր է՝ օգնել են ոստիկաններին բացահայտել հանցագործությունը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պեմզաշենցիներ Սոկրատ Պետրոսյանն ու Վոլոդյա Հակոբյանը
Жители села Пемзашен Сократ Петросян и Володя Акопян - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Պեմզաշենցիներ Սոկրատ Պետրոսյանն ու Վոլոդյա Հակոբյանը
Գյուղի մեկ այլ բնակիչ Վոլոդյա Հակոբյանն էլ վստահ է, որ այսուհետ ոչ սպանվածների հարազատները կարող են այդ տանը բնակվել, ոչ էլ գյուղում՝ հանցագործների հարազատները։
«Գլուխները կառնեն կփախնեն»,–ասաց նա։
Տղամարդը խոստովանել է, որ ինքն է Պեմզաշենում սպանել 31-ամյա կնոջն ու նրա երեխաներին
Առաջին կասկածյալի հետ կապված գյուղացիները մի բնորոշում են տալիս` «խուլիգան է», բայց չեն հասկանում, թե երկրորդ կասկածյալը ինչպես կարող էր նման բան անել։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ոստիկանության ավտոմեքենա Մելիքսեթյանների տան մոտ
Дом семьи Меликсетян в селе Пемзашен - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Ոստիկանության ավտոմեքենա Մելիքսեթյանների տան մոտ
«2–րդ կասկածյալը 10 օր առաջ է արտագնա աշխատանքից վերադարձել։ Գյուղի միջի տղա է, շփվող, երևացող , եթե ինքը եղած լինի, կափսոսեմ իր համար։ Գնում էր Ռուսաստան, աշխատում էր, գալիս էր։ Ընտանիքն իրենից 2 օր առաջ էր գյուղ եկել»,–ասաց գյուղացին։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։
Ոստիկանությունը ձերբակալել է 32 ու 36 տարեկան 2 կասկածյալների։
Լրահոս
0