Ռուս հետազոտողները կուսումնասիրեն ՀՀ–ում ապրող ռուսախոսների մշակույթն ու ավանդույթները

© Photo : Русский дом в ЕреванеՌուսաստանի աշխարհագրական ընկերության միջազգային հետազոտական արշավախմբի անդամները Ռուսական տանը
Ռուսաստանի աշխարհագրական ընկերության միջազգային հետազոտական արշավախմբի անդամները Ռուսական տանը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գիտնականները կայցելեն նաև Մատենադարան, Լերմոնտովոյի և Ֆիոլետովոյի մոլոկանների դպրոցներ։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը հյուրընկալել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության միջազգային հետազոտական արշավախմբին։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը։
«Ժամանակակից էթնոաշխարհ. Կովկասի հորիզոններ» նախագծի շրջանակներում հետազոտողներնուսումնասիրում են Կովկասի հետխորհրդային հանրապետություններում բնակվող ռուսախոսների մշակույթը, կյանքն ու ավանդույթները։
«Արշավախումբը կայցելի տարբեր համայնքներ` նյութեր հավաքելու համար ամեն տեղ կանգ առնելով 2-3 օր»,– ասված է հաղորդագրությունում։
Գիտնականները կայցելեն Մատենադարան, Լերմոնտովոյի և Ֆիոլետովոյի մոլոկանների դպրոցներ։
Հետազոտության արդյունքում Պենզայում և Վլադիկավկազում լուսանկարչական ցուցահանդեսներ կլինեն։
Երևանի Ռուսական տունը ռուսաց լեզվի դասընթացներ է կազմակերպում Սյունիքի ոստիկանների համար
Լրահոս
0