https://armeniasputnik.am/20221114/sa-bnakchutjany-ahabekelu-aghaghakvogh-gvortsvoghutjun-e-pashinjany-alievi-hajtararutjan-masin-51300350.html
Սա բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Սա բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ի իր ելույթում հայտարարել էր, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և այլ հայկական քաղաքներ գտնվում են իրենց տեսադաշտում։ 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T22:47+0400
2022-11-14T22:47+0400
2022-11-14T22:50+0400
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0b/51196391_0:0:1600:900_1920x0_80_0_0_3a6a5dc1bb37f930e59ea68431a68f2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է որակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի հայտարարությունը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։«Զինվորական համազգեստով և զինվորական լսարանի համար ելույթ ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և այլ հայկական քաղաքներ գտնվում են իրենց տեսադաշտում, և հայերը պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում։ Սա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է»,– գրել է ՀՀ վարչապետը։Նշենք, որ Իլհամ Ալիևը իր ելույթում նշել էր, որ սեպտեմբերյան գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին հիմնական ռազմավարական բարձունքներում տեղակայվել են ադրբեջանական զինված ուժեր: Նա ակնարկել էր, որ Հայաստանը պետք է շատ լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Ալիևը նաև հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորականները ռազմավարական բարձունքներից իրենց աչքերով են տեսնում Սիսիան, Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0b/51196391_87:0:1287:900_1920x0_80_0_0_0c9df2d57889290c8993f9323d68b2a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան
իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան
Սա բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարության մասին
22:47 14.11.2022 (Թարմացված է: 22:50 14.11.2022) Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ի իր ելույթում հայտարարել էր, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և այլ հայկական քաղաքներ գտնվում են իրենց տեսադաշտում։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է որակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի հայտարարությունը։ Այս մասին նա գրել է իր
թվիթերյան էջում։
«Զինվորական համազգեստով և զինվորական լսարանի համար ելույթ ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և այլ հայկական քաղաքներ գտնվում են իրենց տեսադաշտում, և հայերը պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում։ Սա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է»,– գրել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ Իլհամ Ալիևը իր ելույթում նշել էր, որ սեպտեմբերյան գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին հիմնական ռազմավարական բարձունքներում տեղակայվել են ադրբեջանական զինված ուժեր: Նա ակնարկել էր, որ Հայաստանը պետք է շատ լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Ալիևը նաև հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորականները ռազմավարական բարձունքներից իրենց աչքերով են տեսնում Սիսիան, Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: