Ուկրաինայի ԶՈւ տեխնիկայի պահեստ և վառելիքի պահեստարան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Наталья СеливерстоваՌԴ ՊՆ շենքը
ՌԴ ՊՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
ՌԴ ՊՆ շենքը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ Խարկովի մարզում և ԴԺՀ–ում ամերիկյան արտադրության երկու ռադիոլոկացիոն կայան է ոչնչացվել։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները մեկ օրում Խերսոնի մարզում ուկրաինական սպառազինության և զինտեխնիկայի պահեստ և Խարկովի շրջանում զինտեխնիկայի համար նախատեսված վառելիքի պահեստարան են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ ՌԴ զինվորականները մեկ օրում Խարկովի մարզում և ԴԺՀ–ում ԱՄՆ արտադրության հակամարտկոցային պայքարի AN/TPQ-50 տեսակի ռադիոլոկացիոն երկու կայան են ոչնչացրել։
Հակամարտկոցային պայքարի ընթացքում ՌԴ հրետանին Զապորոժիեի մարզի Կիրպոտինո բնակավայրի և Խերսոնի մարզի Բորոզենսկոյե բնակավայրի շրջանում HIMARS և «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու մարտկոց են ճնշել։
Ռուսական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Մայորսկ գյուղը Դոնեցկի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
Բացի այդ, ՌԴ ԶՈւ–ն Դոնեցկի հարավային ուղղությամբ ձախողել է ԴԺՀ–ի Նովոսելկի ուղղությամբ ուկրաինական բանակի մոտոհետևակային վաշտի գրոհը, ոչնչացվել է ավելի քան 80 զինվորական, տանկ, 7 միավոր տեխնիկա։
ՊՆ–ում հայտնել են նաև, որ ՌԴ ԶՈւ–ն ԼԺՀ–ում մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է շուրջ 210 ուկրաինացի զինվորական և օտարերկրյա վարձկան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 263-րդ օրը։
Լրահոս
0