https://armeniasputnik.am/20221115/20-amjakyaranc-vordu-ajrvatsqic-mahacats-zinvvori-tsnvoghnery-vrdvovvats-en-qrgvortsic-lur-chka-51309703.html
20-ամյակը` առանց որդու. այրվածքից մահացած զինվորի ծնողները վրդովված են` քրգործից լուր չկա
20-ամյակը` առանց որդու. այրվածքից մահացած զինվորի ծնողները վրդովված են` քրգործից լուր չկա
Պալյան Պողոսյանի ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հակառակ դեպքում ծայրահեղ քայլի կդիմեն։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T11:38+0400
2022-11-15T11:38+0400
2022-11-15T15:55+0400
զինծառայող
զինվոր
հրդեհ
մահ
սիսիան
շիրակի մարզ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0f/51307852_0:237:884:734_1920x0_80_0_0_bccff36bbee3c40510f24bd5ff88cd14.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Պալյան Պողոսյանն այսօր կդառնար 20 տարեկան, սակայն որդու ծննդյան տորթը հարազատները կտրեցին նրա շիրիմին: Ծնողները վրդովված են՝ 5 ամիս է անցել դեպքից, բայց գործի ընթացքից ոչ մի լուր չունեն:Շիրակի Ազատան համայնքում բնակվող ընտանիքը ժամկետային զինծառայող որդու վերադարձին սպասում էր 2023-ի մարտին։ Սակայն…. հուլիսի 17-ին ստացվեց բոթը. Սիսիանի դիրքերից մեկում ՝զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից որդին այրվածքներ է ստացել։ Նրան նախ տեղափոխել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ` Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ինն օր անց տղան մահացավ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներից:Դեպքից 5 ամիս անց Պալյանի ծնողները տեղեկություն չունեն, թե ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհը, և ինչու անմիջապես բուժօգնություն չի ցուցաբերվել տղային։«Եթե ժամանակին հասցնեին հիվանդանոց, կարող էին փրկել, որովհետև իր կողքը 90 տոկոսանոց այրվածքով հիվանդ կար, փրկվել է` ժամանակին են հասցրել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը։ Նա տեղի ունեցած ողբերգության համար մեղադրում պաշտպանության նախարարությանն ու նախարար Սուրեն Պապիկյանին, որի հետ մինչ օրս հանդիպել չի ստացվել։«Քանի անգամ խաբեցին, ու նախարար Պապիկյանի հետ հանդիպումը չեղավ։ Մենք շատ հարցեր ունեինք, շատ-շատ։ Ամենաառաջին մեղավորն ու պատճառն իրենց անկազմակերպ վիճակն է»,- ասաց Պողոսյանը։Ծնողները նաև վրդովված են՝ դեպքից մանրամասներ իմանալ ու քրեական գործի ընթացքին ծանոթանալ չի հաջողվում: «Դեպքը սահմանին է տեղի ունեցել, հետն էլ քնած ժամանակ։ Էդ մայորների նմանները Զինված ուժերում անելիք պետք է չունենան, նրանց մեր զավակների կյանքն է վստահվում»,-ասում է մայրը` Գալյա Այվազյանը՝ դեպքի համար մեղադրելով սպային՝ անտարբերության մեջ։Պալյանի ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հակառակ դեպքում ծայրահեղ քայլի կդիմեն։«Մեր հանդիպումը պարտադիր է Փաշինյանի հետ։ Ես զուտ մարդկայնորեն հարցեր ունեմ տալու։ Եթե ես իմանամ մարտի դաշտում զոհվեց իմ զինվորը, մի կերպ կհարմարվեմ, բայց էս դեպքում ես հաշտվողը չեմ։ Ես զինվոր եմ տվել, ու իրանք էս վիճակով բերել են, ես չիդեմ` ինչ է եղել, կարող է սպանություն է էղել։ Ես չիմանա՞մ երեխուս մահվան պատճառը»,-ասաց Ջիվան Պողոսյանը։Հիշեցնենք` հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը մահացել է:
սիսիան
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0f/51307852_0:236:884:899_1920x0_80_0_0_6d62dbed411745ed36fbead8679965bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զինծառայող, զինվոր, հրդեհ, մահ, սիսիան, շիրակի մարզ
զինծառայող, զինվոր, հրդեհ, մահ, սիսիան, շիրակի մարզ
20-ամյակը` առանց որդու. այրվածքից մահացած զինվորի ծնողները վրդովված են` քրգործից լուր չկա
11:38 15.11.2022 (Թարմացված է: 15:55 15.11.2022) Պալյան Պողոսյանի ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հակառակ դեպքում ծայրահեղ քայլի կդիմեն։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Պալյան Պողոսյանն այսօր կդառնար 20 տարեկան, սակայն որդու ծննդյան տորթը հարազատները կտրեցին նրա շիրիմին: Ծնողները վրդովված են՝ 5 ամիս է անցել դեպքից, բայց գործի ընթացքից ոչ մի լուր չունեն:
Շիրակի Ազատան համայնքում բնակվող ընտանիքը ժամկետային զինծառայող որդու վերադարձին սպասում էր 2023-ի մարտին։ Սակայն…. հուլիսի 17-ին ստացվեց բոթը. Սիսիանի դիրքերից մեկում ՝զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից որդին այրվածքներ է ստացել։ Նրան նախ տեղափոխել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ` Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ինն օր անց տղան մահացավ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներից:
Դեպքից 5 ամիս անց Պալյանի ծնողները տեղեկություն չունեն, թե ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհը, և ինչու անմիջապես բուժօգնություն չի ցուցաբերվել տղային։
«Եթե ժամանակին հասցնեին հիվանդանոց, կարող էին փրկել, որովհետև իր կողքը 90 տոկոսանոց այրվածքով հիվանդ կար, փրկվել է` ժամանակին են հասցրել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը։ Նա տեղի ունեցած ողբերգության համար մեղադրում պաշտպանության նախարարությանն ու նախարար Սուրեն Պապիկյանին, որի հետ մինչ օրս հանդիպել չի ստացվել։
«Քանի անգամ խաբեցին, ու նախարար Պապիկյանի հետ հանդիպումը չեղավ։ Մենք շատ հարցեր ունեինք, շատ-շատ։ Ամենաառաջին մեղավորն ու պատճառն իրենց անկազմակերպ վիճակն է»,- ասաց Պողոսյանը։
Ծնողները նաև վրդովված են՝ դեպքից մանրամասներ իմանալ ու քրեական գործի ընթացքին ծանոթանալ չի հաջողվում: «Դեպքը սահմանին է տեղի ունեցել, հետն էլ քնած ժամանակ։ Էդ մայորների նմանները Զինված ուժերում անելիք պետք է չունենան, նրանց մեր զավակների կյանքն է վստահվում»,-ասում է մայրը` Գալյա Այվազյանը՝ դեպքի համար մեղադրելով սպային՝ անտարբերության մեջ։
Պալյանի ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հակառակ դեպքում ծայրահեղ քայլի կդիմեն։
«Մեր հանդիպումը պարտադիր է Փաշինյանի հետ։ Ես զուտ մարդկայնորեն հարցեր ունեմ տալու։ Եթե ես իմանամ մարտի դաշտում զոհվեց իմ զինվորը, մի կերպ կհարմարվեմ, բայց էս դեպքում ես հաշտվողը չեմ։ Ես զինվոր եմ տվել, ու իրանք էս վիճակով բերել են, ես չիդեմ` ինչ է եղել, կարող է սպանություն է էղել։ Ես չիմանա՞մ երեխուս մահվան պատճառը»,-ասաց Ջիվան Պողոսյանը։
Հիշեցնենք` հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, շարքային Պալյան Ջիվանի
Պողոսյանը մահացել է: