ԱՊՀ երկրները վարակների դեմ պայքարի զորավարժություններ են անցկացնում Միներալնիե Վոդիում

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՊՀ երկրներից ավելի քան 70 պատվիրակներ փոխգործակցության ալգորիթմներ կմշակեն վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման դեպքերի համար։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ մասնակից պետությունների շարժական լաբորատորիաների վարժանքներ են անցկացվում Միներալնիե Վոդիում, հաղորդում է «Ռոսպոտրեբնադզորի» Telegram-ալիքը:
Զորավարժությունները կազմակերպել է «Ռոսպոտրեբնադզորը»` Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ։ Դրան ավելի քան 70 պատվիրակներ են մասնակցում Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։
Շարժական լաբորատորիաների թիմերը փոխգործակցության ալգորիթմներ կմշակեն վարակիչ հիվանդությունների բռնկումների դեպքում օպերատիվ տեղակայման համար, պարզաբանել են գերատեսչությունում։
Լրահոս
0