https://armeniasputnik.am/20221115/erevanum-gvortsvogh-benzalcakajanneric-meki-shahagvortsumy-dadarecvel-e-inch-kanvonner-en-khakhtel-51336084.html
Երևանում գործող բենզալցակայաններից մեկի շահագործումը դադարեցվել է. ի՞նչ կանոններ են խախտել
Երևանում գործող բենզալցակայաններից մեկի շահագործումը դադարեցվել է. ի՞նչ կանոններ են խախտել
Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բենզալցակայանում իրականացրել է վերահսկողություն ու հայտնաբերել խախտումներ։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T19:34+0400
2022-11-15T19:34+0400
2022-11-15T20:18+0400
հայաստան
երևան
բենզալցակայան
խախտում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/1d/33763297_0:20:1601:920_1920x0_80_0_0_a22076dcd165033097be2c9ebcb1916f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Երևանում գործող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊԸ–ին պատկանող բենզալցակայանի շահագործումը դադարեցվել է` հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։Երևանի Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանում տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողություն ու պարզել, որ այն շահագործվում է հեղուկ վառելիքի պահպանման վերգետնյա տարողություններով։ Այնինչ, ըստ օրենքի, բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները պետք է լինեն միայն հեղուկ վառելիքի պահման ստորգետնյա պահեստարաններով։«Հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, և տեսչական մարմնի ղեկավարը որոշել է դադարեցնել բենզալցակայանի հետագա շահագործումը»,– ասված է հաղորդագրությունում։Որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում բենզալցակայանը պետք է ամբողջությամբ դատարկվի, չեզոքացվի պահեստարաններում առկա վառելիքը։«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն դրամի վնաս
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/1d/33763297_0:0:1429:1072_1920x0_80_0_0_967030ec6c21eceee90084d87641099a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, բենզալցակայան, խախտում
հայաստան, երևան, բենզալցակայան, խախտում
Երևանում գործող բենզալցակայաններից մեկի շահագործումը դադարեցվել է. ի՞նչ կանոններ են խախտել
19:34 15.11.2022 (Թարմացված է: 20:18 15.11.2022) Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բենզալցակայանում իրականացրել է վերահսկողություն ու հայտնաբերել խախտումներ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Երևանում գործող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊԸ–ին պատկանող բենզալցակայանի շահագործումը դադարեցվել է` հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Երևանի Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանում տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողություն ու պարզել, որ այն շահագործվում է հեղուկ վառելիքի պահպանման վերգետնյա տարողություններով։ Այնինչ, ըստ օրենքի, բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները պետք է լինեն միայն հեղուկ վառելիքի պահման ստորգետնյա պահեստարաններով։
«Հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, և տեսչական մարմնի ղեկավարը որոշել է դադարեցնել բենզալցակայանի հետագա շահագործումը»,– ասված է հաղորդագրությունում։
Որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում բենզալցակայանը պետք է ամբողջությամբ դատարկվի, չեզոքացվի պահեստարաններում առկա վառելիքը։