Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն են քննարկել Փաշինյանը և Բլինկենը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինկենի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինկենի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինկենի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն են քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Տեղեկությունը հայտնում են կառավարությունից` հավելելով, որ նրանք հեռախոսազրույց են ունեցել:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Պետքարտուղար Բլինկենը պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինկենի անձնական ներգրավվածությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնի Բլեր Հաուսում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նույն վայրում տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Լրահոս
0