00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Րաֆֆի Ասլանյան
Քաղաքապետարանում կոռուպցիան պատմական առավելագույն մակարդակի վրա է. Րաֆֆի Ասլանյան
19:51
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ աշխատանքային խումբը քննարկել է ուժերի նյութատեխնիկական ապահովման ուղղությունները

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԶինվորական
Զինվորական - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Զինվորական
Բաժանորդագրվել
Քննարկվում է անդամ պետությունների տարածքներում ՀԱՊԿ զորքերի խմբավորումների տեղակայման համար նյութական միջոցների պահուստների ստեղծման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից զորքերի նյութատեխնիկական ապահովման հարցերով աշխատանքային խումբը Հավաքական ուժերի ապահովման համակարգի կատարելագործման հարցեր է քննարկել: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
Նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ աշխատանքային խմբի նախագահ, ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի գլխավորությամբ։
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է հակազդեցությունը նոր մարտահրավերներին և սպառնալիքներին
«Քննարկվել են ռազմական գիտության բնագավառում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերին Ղազախստանում անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Էշելոն 2022» նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների օգտագործմամբ հատուկ վարժանքի անցկացման արդյունքները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նիստում քննարկվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմավորումների ապահովման համար նյութական միջոցների պաշարների մասին կանոնակարգի նախագծի ներպետական համաձայնեցման ընթացքը և այն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների և անվտանգության քարտուղարների խորհուրդների քննարկմանը ներկայացնելու հարցերը։
Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև ՀԱՊԿ հավաքական ուժերի միջև փոխանցվող նյութական միջոցների դիմաց փոխհաշվարկների անցկացման կարգի վերաբերյալ առաջարկությունների նախագծի ներպետական համաձայնեցումը։ Տեսակոնֆերանսի մասնակիցներն անդրադարձել են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում ՀԱՊԿ զորքերի խմբավորումների տեղակայման համար անհրաժեշտ նյութական միջոցների պահուստների ստեղծման ընթացքին:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարության ներկայացուցիչները, ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության պաշտոնատար անձինք:
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից կազմակերպության հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Բելառուսում 2023 թվականին:
Լրահոս
0