00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ընդդիմադիր դաշտը շուտով կփոխվի. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը վստահ է, որ ՀՅԴ–ն միայնակ չի կարող ունենալ 30 պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը շուտով կփոխվի։ Այսօր նա խորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը շուտով կկազմալուծվեն։
«Շատ վատ է, որ ՀՀ –ում ընդդիմություն չկա, նախկին իշխանության ներկայացուցիչները իրենց ֆինանսների շնորհիվ փակում են դաշտը առողջ ուժերի համար, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, կարծում եմ` հաջորդ փուլը լինելու է այն, որ ընդդիմությունը փոխվելու է»,– նշեց Ալեն Սիմոնյանը։
Նա վստահություն հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի ոչ դաշնակցական տարբեր պատգամավորներ շուտով իրենց մանդատները վայր են դնելու, իսկ ՀՅԴ–ն միայնակ, ըստ Ալեն Սիմոնյանի, չի կարող ունենալ 30 պատգամավոր։
Հիշեցնենք, որ 2022թ.–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 25–ին «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ մասնակցեցին ԱԺ նիստին։ Նրանք գնացել էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։
Ընդդիմադիր պատգամավորները ներկա էին նաև այսօր` նոյեմբերի 15ժ–ն կայացած ԱԺ հերթական քառօրյա նիստին։
Այդ էջը կրկին փակվեց. Թագուհի Թովմասյանը` թափանցիկ ընտրությունների մասին
Լրահոս
0