https://armeniasputnik.am/20221115/inchu-chhajvoghvec-pvoghvocum-ev-inchu-veradardzan-azgajin-zhvoghvov-ohanjani-meknabanutjuny-51310500.html
Ինչու չհաջողվեց փողոցում, և ինչու վերադարձան Ազգային ժողով. Օհանյանի մեկնաբանությունը
Ինչու չհաջողվեց փողոցում, և ինչու վերադարձան Ազգային ժողով. Օհանյանի մեկնաբանությունը
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր առաջնային խնդիրը համարում է իշխանափոխությունը։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T11:57+0400
2022-11-15T11:57+0400
2022-11-15T12:04+0400
սեյրան օհանյան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
«հայաստան» դաշինք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28552119_0:0:1600:901_1920x0_80_0_0_b0c30fb3f6d52baa66acf73bd76067e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փողոցից կրկին Ազգային ժողով է վերադարձել գործող իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Ընդդիմությունն առաջնորդվում է «մի՛ հապաղիր, խայտառակվի՛ր մինչև վերջ» կարգախոսով. ՍիմոնյանՆա պնդում է, որ փողոցում էլ կարևոր են գործ են արել։ Օհանյանի խոսքով` ընդդիմությունը փողոցում գեներացրել է իր համակիրների և ժողովրդի պայքարի ոգին, կարողացել կանխել ինչ–որ հակահայկական փաստաթղթերի ստորագրում և միջազգային հանրությանը ուղերձ հղել, որ հայ ժողովուրդը պայքարող է։Իսկ որպես առաջնային խնդիր խմբակցությունը համարում է գործող իշխանության հեռացումը։Թե ինչու, այնուամենայնիվ, փողոցով չկարողացան հասնել իշխանափոխության, Օհանյանը պատասխանում է. «Մեր համակիրները գտնվում են բանտերում, ճնշումների ներքո, չեն կարողանում ներկայանել մեր տարբեր հանրահավաքներին, ակցիաներին, իսկ համակիրներից դուրս մարդկանց մեծ մասը մոլորված վիճակում է, դրա համար չկարողանաք այն ուժը գեներացնել, որ անհրաժեշտ է այս իշխանությունների հեռացման համար»։Կլինեն հանրահավաքներ, մարզային այցեր, քննարակումներ. Գեղամ Մանուկյանը` ընդդիմության մասինՕհանյանը նշում է, որ իրենք պարտավորված են կրել իրենց գաղափարակիցների տված մանդատը և նրանց տեսակետը փոխանցել նաև Ազգային ժողովում։ ԱԺ–ում աշխատանքների ընթացքում էլ խմբակցության ղեկավարը հուսով է, որ «Հայաստան» դաշինքի գաղափարակիցները կկանգնեն իրենց թիկունքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28552119_214:0:1569:1016_1920x0_80_0_0_2c5c457735f570c3ed33880cd6445726.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սեյրան օհանյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, «հայաստան» դաշինք
սեյրան օհանյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, «հայաստան» դաշինք
Ինչու չհաջողվեց փողոցում, և ինչու վերադարձան Ազգային ժողով. Օհանյանի մեկնաբանությունը
11:57 15.11.2022 (Թարմացված է: 12:04 15.11.2022) ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր առաջնային խնդիրը համարում է իշխանափոխությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փողոցից կրկին Ազգային ժողով է վերադարձել գործող իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա պնդում է, որ փողոցում էլ կարևոր են գործ են արել։ Օհանյանի խոսքով` ընդդիմությունը փողոցում գեներացրել է իր համակիրների և ժողովրդի պայքարի ոգին, կարողացել կանխել ինչ–որ հակահայկական փաստաթղթերի ստորագրում և միջազգային հանրությանը ուղերձ հղել, որ հայ ժողովուրդը պայքարող է։
«Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են, և մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որպեսզի մենք շարունակենք մեր գործունեությունը Ազգային ժողովում։ Մենք ԱԺ–ում շարունակելու ենք աշխատել այն օրակարգով, որը մեզ անհրաժեշտ է։ Մենք այն ներկայացրել ենք հանրությանը, դրանք վերաբերում են անվտանգությանը, Արցախի պաշտպանությանը, սոցիալական խնդիրներին, տնտեսության վիճակին, պետական կառավարմանը և այլն»,–ասաց Օհանյանը։
Իսկ որպես առաջնային խնդիր խմբակցությունը համարում է գործող իշխանության հեռացումը։
Թե ինչու, այնուամենայնիվ, փողոցով չկարողացան հասնել իշխանափոխության, Օհանյանը պատասխանում է. «Մեր համակիրները գտնվում են բանտերում, ճնշումների ներքո, չեն կարողանում ներկայանել մեր տարբեր հանրահավաքներին, ակցիաներին, իսկ համակիրներից դուրս մարդկանց մեծ մասը մոլորված վիճակում է, դրա համար չկարողանաք այն ուժը գեներացնել, որ անհրաժեշտ է այս իշխանությունների հեռացման համար»։
Օհանյանը նշում է, որ իրենք պարտավորված են կրել իրենց գաղափարակիցների տված մանդատը և նրանց տեսակետը փոխանցել նաև Ազգային ժողովում։ ԱԺ–ում աշխատանքների ընթացքում էլ խմբակցության ղեկավարը հուսով է, որ «Հայաստան» դաշինքի գաղափարակիցները կկանգնեն իրենց թիկունքին։