https://armeniasputnik.am/20221115/kievy-chi-karvogh-ev-chi-uzum-banakcutjunner-varel-hatuk-operacian-sharunakvelu-e-peskvov-51319935.html
Կիևը չի կարող և չի ուզում բանակցություններ վարել, հատուկ օպերացիան շարունակվելու է. Պեսկով
Կիևը չի կարող և չի ուզում բանակցություններ վարել, հատուկ օպերացիան շարունակվելու է. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը մեկնաբանել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հնարավորության հարցը։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T14:38+0400
2022-11-15T14:38+0400
2022-11-15T14:50+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0c/38630948_0:0:3072:1728_1920x0_80_0_0_714c39759a7bd5bf13f8fe4055625866.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Դե ֆակտո և դե յուրե Ուկրաինան չի կարող և չի ցանկանում բանակցություններ վարել, և հատուկ գործողությունը շարունակվելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Նա նաև մեկնաբանել է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը։«Մենք բանակցությունների հեռանկարները դեռևս չենք տեսնում»,– նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Պատասխանելով հարցին, արդյոք Խերսոնը մնալու է Խերսոնի շրջանի մայրաքաղաքը, նա հայտարարել է` այլ որոշումներ չեն ընդունվել։Հոկտեմբերի կեսերին ռուսական իշխանությունները սկսել են տարհանել Խերսոնի խորքում գտնվող՝ Դնեպրի աջ ափի 4 վարչատարածքների բնակիչներին` կապված ուկրաինական ԶՈւ մշտական հարձակումների, ինչպես նաև Կախովսկի ամբարտակին հարվածելու դեպքում ջրհեղեղի վտանգի հետ։ Խերսոնի շրջանը ՌԴ սուբյեկտ է, փոփոխություններ լինել չեն կարող․ ՊեսկովԻնչպես հայտնել է Ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը, Խերսոնում խաղաղ բնակիչների համար կյանքը վտանգավոր է դարձել։ Նոյեմբերի սկզբից աջ ափից տարհանվել է 115 հազար մարդ։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է կազմակերպել Ռուսաստանի ԶՈւ պաշտպանության գիծը Դնեպրի սահմանի երկայնքով ու զորքերը ձախ ափ տեղափոխել։Նախորդ շաբաթ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ գետի ձախ ափ է տեղափոխվել ավելի քան 30 հազար ռուս զինվորական, 5 հազար միավոր զենք–զինամթերք, ինչպես նաև վնասված տեխնիկա։ Կորուստներից հնարավոր է եղել խուսափել, տեխնիկայի և սպառազինության ոչ մի միավոր չի մնացել։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 264-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0c/38630948_341:0:3072:2048_1920x0_80_0_0_6fa7c854652e176f1491c9c9c11493dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Կիևը չի կարող և չի ուզում բանակցություններ վարել, հատուկ օպերացիան շարունակվելու է. Պեսկով
14:38 15.11.2022 (Թարմացված է: 14:50 15.11.2022) ՌԴ նախագահի մամուլի խոսնակը մեկնաբանել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հնարավորության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Դե ֆակտո և դե յուրե Ուկրաինան չի կարող և չի ցանկանում բանակցություններ վարել, և հատուկ գործողությունը շարունակվելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք արձանագրում ենք ամենակարևորը, որ Կիևի դիրքորոշումը, որը բազմիցս Զելենսկին հայտնել է, վկայում է այն մասին, որ Ուկրաինան և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե չի կարող ու չի ցանկանում բանակցություններ վարել։ Ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնության նպատակներն իրականացվելու են հատուկ ռազմական գործողության շարունակման միջոցով»,– ասել է Պեսկովը։
Նա նաև մեկնաբանել է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը։
«Մենք բանակցությունների հեռանկարները դեռևս չենք տեսնում»,– նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պատասխանելով հարցին, արդյոք Խերսոնը մնալու է Խերսոնի շրջանի մայրաքաղաքը, նա հայտարարել է` այլ որոշումներ չեն ընդունվել։
Հոկտեմբերի կեսերին ռուսական իշխանությունները սկսել են տարհանել Խերսոնի խորքում գտնվող՝ Դնեպրի աջ ափի 4 վարչատարածքների բնակիչներին` կապված ուկրաինական ԶՈւ մշտական հարձակումների, ինչպես նաև Կախովսկի ամբարտակին հարվածելու դեպքում ջրհեղեղի վտանգի հետ։
Ինչպես հայտնել է Ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը,
Խերսոնում խաղաղ բնակիչների համար կյանքը վտանգավոր է դարձել։ Նոյեմբերի սկզբից աջ ափից տարհանվել է 115 հազար մարդ։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է կազմակերպել Ռուսաստանի ԶՈւ պաշտպանության գիծը Դնեպրի սահմանի երկայնքով ու զորքերը ձախ ափ տեղափոխել։
Նախորդ շաբաթ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ գետի ձախ ափ է տեղափոխվել ավելի քան 30 հազար ռուս զինվորական, 5 հազար միավոր զենք–զինամթերք, ինչպես նաև վնասված տեխնիկա։ Կորուստներից հնարավոր է եղել խուսափել, տեխնիկայի և սպառազինության ոչ մի միավոր չի մնացել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 264-րդ օրը։