00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կռվաժողով. ինչ սպասել Բալիում «Մեծ քսանյակի» հանդիպումից

© Sputnik / Павел БедняковԲալիում պատրաստվում են G20-ին
Բալիում պատրաստվում են G20-ին - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Բալիում պատրաստվում են G20-ին
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 15-ին Ինդոնեզիայում բացվում է «Մեծ քսանյակի» երկօրյա գագաթնաժողովը։ Դեռ չմեկնարկած համաժողովը մասնակիցների կազմի և անհասկանալի օրակարգի հետ կապված սկանդալներով է պատվել։ Թե ով և ինչի համար է մեկնելու Բալի՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Դիվանագիտություն ինդոնեզական ձևով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ մարտին առաջարկել էր Ռուսաստանին հեռացնել G20-ից, սակայն ինդոնեզական կողմը հրավիրել էր Վլադիմիր Պուտինին։ Միջոցառմանը հրավիրել էին նաև Վլադիմիր Զելենսկուն, թեև Ուկրաինան «Քսանյակի» մեջ չի մտնում։ Նա վերջնագիր էր ներկայացրել. եթե Պուտինը գալիս է, ինքը գագաթնաժողովին չի ներկայանա։ Այնուամենայնիվ, Ջակարտան Կրեմլին ուղղված հրավերը հետ չկանչեց։
«Քսանի խումբը» միավորում է առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրներին։ Այդ պատճառով էլ գագաթաժողովներին դիտարկվում են առավելապես տնտեսական ու ֆինանսական խնդիրները։ Այնուամենայնիվ, մինչև դեկտեմբեր նախագահող Ինդոնեզիան որոշել է իր դիրքն օգտագործել քաղաքական հակասությունները հարթելու համար:
Հիմնավորելով իր դիրքորոշումը` Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Financial Times-ին տված հարցազրույցում նշել է, որ իր երկիրը լիազորություն չունի որևէ կերպ «մեկուսացնել» Ռուսաստանին՝ առանց խմբի բոլոր անդամների շրջանում կոնսենսուս ունենալու։
Արդյունքում ռուս և ուկրաինացի առաջնորդները հրաժարվեցին անձամբ ներկա գտնվել, Զելենսկին ենթադրաբար գագաթնաժողովի մասնակիցներին կդիմի տեսակապի միջոցով: Այնուամենայնիվ, Ինդոնեզիայի դիվանագիտական ջանքերը կարելի է հաջողված համարել։ Բալիում ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Եվ սա ևս մեկ վկայություն է այն բանի, որ Մոսկվային «Քսանյակի» աշխատանքից դուրս բերելու Արևմուտքի ծրագրերը չստացված են։

Բայդենի տվայտանքները

Չկարողանալով հասնել Ռուսաստանի մեկուսացմանը՝ Բայդենը գագաթնաժողովի նախաշեմին մի քանի հակասական ազդակներ ուղարկեց։
Սկզբում մամուլը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները, հայտնեց, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է Պուտինի հետ Բալիում քննարկել ուկրաինական խնդիրը։ Ավելի ուշ, սակայն, թե ԱՄՆ առաջնորդը, թե նրա մամուլի քարտուղարը պաշտոնապես հայտարարեցին, որ դեմառդեմ հանդիպման իմաստը չեն տեսնում։
Միաժամանակ Բայդենը հաստատեց, որ Վաշինգտոնը շարունակում է Բրիթնի Գրայներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ Ամերիկացի բասկետբոլիստուհուն Ռուսաստանում դատել էին թմրանյութերի տեղափոխման համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման: ԱՄՆ-ում մամուլը բազմիցս հայտնել է, թե իբր Սպիտակ տունը Կրեմլին առաջարկել է Գրայներին ու նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանին, որը Մոսկվայում ձերբակալվել էր չորս տարի առաջ, փոխանակել Ամերիկայում պատիժը կրող ռուսաստանցի Վիկտոր Բուտի հետ:
ԱՄՆ–ն գագաթնաժողովում պնդել է Ուկրաինայի վերաբերյալ անընդունելի գնահատականներ․ Լավրով
Բայդենի համար այս խնդիրն ավելի կարևոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ «ԱՄՆ-ում սկզբունքային է արտերկրում գտնվող իր քաղաքացիներին սատարելու հարցը, դա քաղաքականապես շահեկան ասպեկտ է»,-ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հիշեցրել է Ռուսաստանի խորհրդի միջազգային հարցերով տնօրեն Անդրեյ Կորտունովը,-հավանական եմ համարում, որ Բայդենը մտադիր էր Գրայների փոխանակումը քննարկել դեռ Կոնգրեսի ընտրություններից առաջ։ Բայց հիմա էլ հաջող ելքը նրա համար միավորներ կավելացներ։ Սակայն ամեն ինչ կախված կլինի փոխանակման կոնկրետ պայմաններից և պետական առաջնորդների քաղաքական կամքից»։
Գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ Բայդենն ակնարկել էր, որ ռուսական կողմից «ավելի կոնկրետ բանակցությունների պատրաստակամություն կա (Գրայների վերաբերյալ -խմբ.): Այնուամենայնիվ, երբ նրան հարցրել են «առաջընթացի այլընտրանքային հնարավոր ուղիների» և Բալիում դրանց քննարկման մասին, նախագահը կոչ է արել զերծ մնալ վաղաժամ կանխատեսումներից:

ԱՄՆ-ն շրջվում է դեպի Չինաստան

Եթե G20-ի ընթացքում ամերիկա-ռուսական օրակարգի հարցում Սպիտակ տունը կարգին չի կողմնորոշվել, ապա ասիական ուղղությամբ ավելի հստակ ուղի է գծագրվում։ Բայդենի խոսքով, ինքը հաստատ մտադիր է հանդիպել ՉԾՀ նախագահ Սի Ծինպինի հետ երկրների հետագա փոխգործակցության մասին խոսելու համար։ ԱՄՆ առաջնորդը նշել է. իր ուղերձն այն է, որ Վաշինգտոնը Պեկինի հետ «ոչ թե կոնֆլիկտ է փնտրում, այլ մրցակցություն»:
Խոսելով Թայվանի խնդրի մասին՝ Բայդենը խուսափել է կտրուկ ձևակերպումներից` միայն խոստանալով «քննարկել դա» Չինաստանի առաջնորդի հետ։ Հօգուտ այն բանի, որ ԱՄՆ-ն լրջորեն որոշել է դադար տալ ՉԺՀ-ի հետ դիմակայությանը, խոսում են նաև մյուս կողմից ստացվող անուղղակի ազդանշանները։
Այսպես, հեղինակավոր South China Morning Post պարբերականը Բալիի հանդիպմանն ընդառաջ նյութ է հրապարակել, որը նվիրված է ամերիկա-չինական G2 ձևաչափի ստեղծման հնարավորությանը։ Հեղինակների կարծիքով՝ աշխարհի ներկայիս բևեռացումը թելադրում է Վաշինգտոնի և Պեկինի միջև առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը։
Բայդենը նախապես նշել էր, որ Սիին որևէ զիջման չի գնա: Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ երկու առաջնորդներն էլ գագաթնաժողովից կհեռանանան միմյանց դիրքերը ավելի լավ հասկանալով, քան նախկինում:

Տեղ թողնելով ապագայի համար

ՌԻԱ Նովոստիի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ Բալիում միջոցառումը շրջադարձային չի լինի։ Ինչպես ընդգծում է Անդրեյ Կորտունովը, այն նման է «Քսան խմբի» առաջին հանդիպումներին, միայն թե ավելի խորը հակասություններով։ «Գագաթնաժողովը ճգնաժամային մթնոլորտում է ընթանում։ G20-ը վերջնական ձևավորվել է որպես արձագանք 2008-ի ֆինանսական ճգնաժամին, երբ համաժողովը սկսեց գործել պետությունների ղեկավարների մակարդակով:
Այն ժամանակ ընդհանուր գաղափարը համաշխարհային տնտեսության և ֆինանսների կառավարման սկզբունքները վերակառուցելն էր: Ընդհանուր առմամբ, վերակազմավորումը ավելի շուտ տեղի չի ունեցել խաղացողների շահերի տարբերության պատճառով: Հիմա էլ իրավիճակն ավելի լավ չէ, խնդիրներն ավելի շատ են, իսկ միասնականության մակարդակն էլ ավելի ցածր է, քան 14 տարի առաջ»,-նշում է փորձագետը։
Ինչու Պուտինը չի մասնակցի G20 գագաթնաժողովին. Պեսկովը մանրամասնում է
Կոնսենսուսին մի քանի պատճառներ են խոչընդոտում։ Նախ անցած տարիների ընթացքում զգալիորեն աճել է Չինաստանի դերը, որը սասանում է ԱՄՆ-ի դիրքերը։ Երկրորդ՝ տնտեսական պատժամիջոցները արտաքին քաղաքականության տարածված տարր են դարձել` դուրս մղելով սովորական բանակցությունները։ Երրորդ՝ շատ խաղացողներ պետք է նորից ընտելանան միմյանց: Օրինակ ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշա Սունակի համար գագաթնաժողովը առաջին նման փորձը կդառնա։ G20-ի մյուս անդամները պետք է հարմարվեն այդ գործընկերներին։
Առանց նախնական պատրաստության աշխարհաքաղաքական այս անբարենպաստ ֆոնին բեկումնային որոշումները դժվար թե հնարավոր լինեն, վստահ է Կորտունովը։ Դա չի նշանակում, որ «Քսանյակը» քննարկելու բան չունի, բայց պայմանավորվածություններն այժմ իրական են միայն երկկողմ մակարդակով, այլ ոչ թե ամբողջ խմբի մասշտաբով։
Քաղաքագետի կարծիքով, եթե խոսքը հիմնարար ընդհանուր համաձայնագրերի մասին լիներ, Ռուսաստանի առաջնորդը, հնարավոր է, անձամբ ներկա լիներ գագաթնաժողովին:
Ինչպես են G20 գագաթնաժողովին ժամանած Լավրովին դիմավորել Բալիում - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2022
Ինչպես են G20 գագաթնաժողովին ժամանած Լավրովին դիմավորել Բալիում. տեսանյութ
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Օրլովը նույնպես կարծում է, որ ներկայիս պայմաններում Բալիում Պուտինի բացակայությունը սկզբունքային նշանակություն չունի: «Սա միջազգային մի շարք հանդիպումներից ընդամենը հերթականն է, այդպիսի միջոցառումներ եղել և լինելու են։ Դա պայմանավորված է նրանով, որ աշխարհը տնտեսական անկման շրջան է մտնում, իսկ թե որքան խորն է այն, կարելի է միայն գուշակել։ Եվ մեկ գագաթնաժողովով այս խնդիրը չի լուծվի», -ասում է փորձագետը։
Սպասվում է, որ նոյեմբերի 16-ին կայանալիք հանդիպման արդյունքում «Քսանյակի» խումբը այնուամենայնիվ ինչ-որ հայտարարություն կհրապարակի։ Բայց օտարերկրյա վերլուծաբանները շատ ավելի մեծ ակնկալիքներ ունեն դեկտեմբերի 1-ին նախագահությունը Հնդկաստանին անցնելու հետ կապված։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն արդեն վստահություն է հայտնել, որ դա կօգնի համաշխարհային տնտեսական խնդիրների լուծմանը։ Իսկ Ռուսաստանին նման սցենարը ձեռնտու է հենց թեկուզ այն պատճառով, որ Հնդկաստանը նրա ավանդական գործընկերն է, այդ թվում՝ ԲՐԻԿՍ ընդլայնվող դաշինքի շրջանակներում։
Լրահոս
0