https://armeniasputnik.am/20221115/larsi-ancaketum-dzevakerpumnern-aveli-arag-karven-muradjany-eatm-hamadzajnagri-masin-51306279.html
Լարսի անցակետում ձևակերպումներն ավելի արագ կարվեն. Մուրադյանը` ԵԱՏՄ համաձայնագրի մասին
Լարսի անցակետում ձևակերպումներն ավելի արագ կարվեն. Մուրադյանը` ԵԱՏՄ համաձայնագրի մասին
ՊԵԿ փոխնախագահը հայտնեց` նավիգացիոն կապարակնիքների կիրառման դեպքում ՀՀ–ից Ռուսաստան գնացող ապրանքներն ավելի հեշտ կանցնեն ձևակերպումների պրոցեսը։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T10:46+0400
2022-11-15T10:46+0400
2022-11-15T10:55+0400
լարս
վերին լարս
հայաստան
աժ (ազգային ժողով)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/18/26907597_20:0:982:541_1920x0_80_0_0_9d7448e800c0bc0ebc9ba32e61091afc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱԺ հերթական քառօրյա նիստին քննարկվում է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտնեց` նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ․ ապրիլի 19-ին Մոսկվայում։ Դրա նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով փոխադրումների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։Նա հայտնեց նաև, որ համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները: Մուրադյանը նշեց` նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքներ կիրառել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող սանկցիոն ապրանքների, մասնավորապես` ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի նկատմամբ:ՊԵԿ փոխնախագահի խոսքով` համաձայնագրի լիարժեք կատարման համար ԵԱՏՄ հանձնաժողովը դեռ պետք է 28 իրավական ակտ ընդունի։Մուրադյանը հայտնեց, որ Վրաստանի հետ նախագիծ ունեն, որ կապարակնիքներով ապրանքները կարողանան Վրաստանի միջոցով տեղափոխվեն այլ երկրներ։Վրաստանը դեպի Լարս տանող թունելի շինարարությունը կավարտի 2024 թվականին
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/18/26907597_140:0:861:541_1920x0_80_0_0_bba5fc7a8a630f6dfae494e47e2be31a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լարս, վերին լարս, հայաստան, աժ (ազգային ժողով), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան
լարս, վերին լարս, հայաստան, աժ (ազգային ժողով), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան
Լարսի անցակետում ձևակերպումներն ավելի արագ կարվեն. Մուրադյանը` ԵԱՏՄ համաձայնագրի մասին
10:46 15.11.2022 (Թարմացված է: 10:55 15.11.2022) ՊԵԿ փոխնախագահը հայտնեց` նավիգացիոն կապարակնիքների կիրառման դեպքում ՀՀ–ից Ռուսաստան գնացող ապրանքներն ավելի հեշտ կանցնեն ձևակերպումների պրոցեսը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱԺ հերթական քառօրյա նիստին քննարկվում է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտնեց` նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ․ ապրիլի 19-ին Մոսկվայում։ Դրա նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով փոխադրումների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։
«ՀՀ տեսանկյունից կարևոր է այս նախագիծն այն առումով, որ ՌԴ գործընկերների հետ քննարկումների արդյունքում` նախնական պայմանավորվածությունների համաձայն` կապարակնիքներում նախատեսված տեղեկատվության առկայության դեպքում հնարավոր կլինի «Վերին Լարսի» անցակետում ավելի արագ անցնել ձևակերպումները։ Այսինքն` ՀՀ–ից Ռուսաստան գնացող ապրանքներն ավելի հեշտ կանցնեն ձևակերպումների պրոցեսը»,–ասաց Մուրադյանը։
Նա հայտնեց նաև, որ համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները: Մուրադյանը նշեց` նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքներ կիրառել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող սանկցիոն ապրանքների, մասնավորապես` ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի նկատմամբ:
ՊԵԿ փոխնախագահի խոսքով` համաձայնագրի լիարժեք կատարման համար ԵԱՏՄ հանձնաժողովը դեռ պետք է 28 իրավական ակտ ընդունի։
Մուրադյանը հայտնեց, որ Վրաստանի հետ նախագիծ ունեն, որ կապարակնիքներով ապրանքները կարողանան Վրաստանի միջոցով տեղափոխվեն այլ երկրներ։