https://armeniasputnik.am/20221115/sa-hhi-shurj-khaghaghutjunn-amrapndelu-karevvor-gvortsiq-e-papikjany-nvor-tsragri-masin-51313761.html
Սա ՀՀ–ի շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարևոր գործիք է. Պապիկյանը` նոր ծրագրի մասին
Սա ՀՀ–ի շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարևոր գործիք է. Պապիկյանը` նոր ծրագրի մասին
Սուրեն Պապիկյանը հայտնեց` ՀՀ–ն որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն և որևէ ագրեսիվ նկրտում չունի։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T12:32+0400
2022-11-15T12:32+0400
2022-11-15T12:34+0400
սուրեն պապիկյան
զինծառայող
հհ պաշտպանության նախարարություն (պն)
պարգևավճար
ատեստավորում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1e/44493268_0:59:1024:635_1920x0_80_0_0_a1153cdd4f119af05bf95866b3c834ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը։Զինծառայողները կկարողանան ատեստավորում անցնել և հավելավճար ստանալ. ՊապիկյանՆա հայտնեց, որ նոր ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։ Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար 5 միլիոն դրամ պատվո վճար կսահմանվի։Նրա խոսքով` շատ կարևոր է, որ պրոֆեսիոնալիզմը զինվորականության մեջ գերակա լինի։ Պապիկյանը հայտնեց նաև, որ լրացուցիչ ջանքեր են գործադրվելու զինվորականության, սպաների, պայմանագրայինների ընտանիքների համար սոցիալական նոր երաշխիքների փաթեթների ընդունման համար։Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, ու զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը։ Ի դեպ` ծրագրին մասնակցողներն իրավունք կստանան ատեստավորում անցնելու` կրկնակի հավելավճար ստանալու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1e/44493268_110:0:1018:681_1920x0_80_0_0_ebd7462bc631621bcd228c5232e56187.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սուրեն պապիկյան, զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն), պարգևավճար, ատեստավորում
սուրեն պապիկյան, զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն), պարգևավճար, ատեստավորում
Սա ՀՀ–ի շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարևոր գործիք է. Պապիկյանը` նոր ծրագրի մասին
12:32 15.11.2022 (Թարմացված է: 12:34 15.11.2022) Սուրեն Պապիկյանը հայտնեց` ՀՀ–ն որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն և որևէ ագրեսիվ նկրտում չունի։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը։
Նա հայտնեց, որ նոր ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։ Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար 5 միլիոն դրամ պատվո վճար կսահմանվի։
«Սա պրոֆեսիոնալ բանակին անցնելու նախագիծ է։ Շատ կարևոր է, որ սրան նայենք որպես Հայաստանի շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարևոր գործիք։ ՀՀ–ն որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի և որևէ ագրեսիվ նկրտում չունի` ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու համար զինվորագրվում է, և մեր երկրի բանակը դառնում է պրոֆեսիանալ բանակ»,–ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` շատ կարևոր է, որ պրոֆեսիոնալիզմը զինվորականության մեջ գերակա լինի։ Պապիկյանը հայտնեց նաև, որ լրացուցիչ ջանքեր են գործադրվելու զինվորականության, սպաների, պայմանագրայինների ընտանիքների համար սոցիալական նոր երաշխիքների փաթեթների ընդունման համար։
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, ո
ւ զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը։ Ի դեպ` ծրագրին մասնակցողներն իրավունք կստանան ատեստավորում անցնելու` կրկնակի հավելավճար ստանալու համար։