00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի վերջը, որն այսօր կարող է հայտարարել ինքը՝ Թրամփը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Դոնալդ Թրամփ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Այսօր Դոնալդ Թրամփը մտադիր է հայտարարել կրկին նախագահ դառնալու իր հավակնությունների մասին, սակայն իրականում դա կարող է սկիզբ դնել մի գործընթացի, որն իրեն պարտության կտանի նույնիսկ մինչև նախագահի 2024 թվականի ընտրությունները։
Պատճառն ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջանկյալ խորհրդարանական ընտրություններ են։ Երևի հիշում եք, թե ինչ էին ասում որոշ վերլուծաբաններ Հայաստանի խորհրդարանի՝ անցած տարվա արտահերթ ընտրություններից հետո. «Ընդդիմությունը կարող էր շատ ավելի մեծ հաջողություններ գրանցել, եթե ընտրություններին չմասնակցեին նախկին նախագահները»։
Այդ նույն բանը հիմա Ամերիկայում են ասում. «Եթե Դոնալդ Թրամփն այդքան ակտիվորեն չմասնակցեր Կոնգրեսի ընտրություններին և համառորեն առաջ չտաներ իր նախընտրած թեկնածուներին, որոնցից շատերը խայտառակ պարտություն կրեցին տարբեր նահանգներում, միգուցե հանրապետականներին հաջողվեր մեծամասնություն ստանալ զույգ պալատներում»։ ​Այնինչ, գոնե առայժմ հանրապետականները զգալի առավելություն չունեն Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում փաստորեն արդեն պարտվել են։ Կներե′ք, էսպիսի խղճուկ արդյունքներից հետո մարդիկ ինչո՞ւ պիտի Թրամփին երկու տարուց նախագահ ընտրեն։
Թրամփի վերջը, որն այսօր կարող է հայտարարել ինքը՝ Թրամփը
Այս հարցը, ի դեպ, հենց հանրապետականներն են տալիս, որոնք արդեն ունեն շատ լավ այլընտրանքային թեկնածու։ Այո՛, դա Ֆլորիդայի վերընտրված նահանգապետ Ռոն Դե Սանտիսն է, որին շատերն այսպես են որակում՝ Դոնալդ Թրամփի նորացված, թարմացված, կատարելագործված տարբերակ։ Դե, Սանտիսի կենսագրությունը, ընդհանրապես կերպարը կարծես հատուկ նախընտրական բուկլետի համար են նախատեսված։ Դատե՛ք ինքներդ։ ​
Բարձրագույն կրթություն։ Յեյլի հեղինակավոր համալսարան և Հարվարդի իրավունքի դպրոց։ Բանակ։ Ծովային հետևակի էլիտար ստորաբաժանում։ Քաղաքական գործունեություն։ Երեք անգամ ընտրվել է Կոնգրեսի Ստորին պալատի անդամ։ Ի դեպ, հրաժարվել է նախկին կոնգրեսականների համար նախատեսված կենսաթոշակից և օրինագիծ է ներկայացրել ընդհանրապես պատգամավորներին հասնող կենսաթոշակը վերացնելու մասին։ Եվ վերջապես՝ մի շաբաթ առաջ վերընտրվել է Ֆլորիդայի նահանգապետ՝ իր գլխավոր մրցակցին գերազանցելով մեկուկես միլիոն ձայնով։ Անկեղծ ասեք՝ դուք ամերիկացի լինեիք` Դե Սանտիսին նախագահ չէի՞ք ընտրի։ Մանավանդ որ ընդամենը 44 տարեկան է։ ​Դոնալդ Թրամփը հիմա հաստատ մազերն է պոկում՝ ասելով. «Ի՜նչ հիմարն էի ես, երբ տարիներ առաջ պաշտպանեցի և աջակցեցի հենց այս մարդուն, որի վարկանիշը հիմա իմինից անցել է»։
8 միլիարդն էլ հաստատ կհաղթահարենք, բայց 9-ին կարող է երբեք չհասնենք
Իսկապես, դեռ այս տարվա սկզբին հանրապետականների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում էին՝ 60 տոկոսը կնախընտրեր, որ իրենց կուսակցության թեկնածուն լիներ Դոնալդ Թրամփը, և միայն 30 տոկոսն էր այդ դերում տեսնում Ռոն Դե Սանտիսին։ Հիմա ամեն ինչ կտրուկ փոխվել է, և եթե հենց այսօր հանրապետականները որոշելու լինեին, թե ով պիտի դառնար իրենց հիմնական ու միակ թեկնածուն, Դե Սանտիսն առնվազն Ֆլորիդայում, անկասկած, կշահեր կուսակիցների համակրանքը։
Պատկերացրեք Թրամփի վիճակը՝ ինքն է ժամանակին Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում առաջ քաշել ու գովաբանել այն գործչին, որը, մեծ հավանականությամբ, վերջնականապես կթաղի կրկին նախագահ դառնալու նրա հավակնությունները։ Ի՞նչ արած, հո իզուր չեն ասում՝ եթե զբաղվում ես մեծ քաղաքականությամբ, միշտ իմացիր՝ վաղ թե ուշ այն քեզ էլ է հարված հասցնելու։ ​Ի դեպ, Դե Սանտիսից վախենում է ոչ միայն Դոնալդ Թրամփը, այլև Ջո Բայդենը, որն արդեն հայտարարել է, թե մասնակցելու է նախագահի 2024 թվականի ընտրություններին։
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Սպասված «ապտակ» նախագահին. ԱՄՆ-ում դեմոկրատներն, ամենայն հավանականությամբ, կպարտվեն
Համաձայնե՛ք` մտահոգվելու առիթ իրոք կա։ Ընդամենը մի քանի օրից՝ այս կիրակի, Բայդենը դառնալու է 80 տարեկան։ Գիտեք իհարկե` ԱՄՆ-ի առաջնորդը բազմիցս ծիծաղի առարկա է դարձել. Ուկրաինան շփոթել է Իրաքի հետ, Թրամփին՝ Օբամայի հետ, իսկ Չեռնոգորիայի նախագահին՝ այդ երկրի վարչապետի հետ։ Էլ չեմ ասում, որ փոխնախագահ Քամալա Հարիսին նախագահ է անվանել ու չի էլ նկատել իր սխալը։ Սակայն ամերիկացիները հո այս ամենը նկատում են ու փաստում՝ ասենք, երկու տարի անց ընտրեցինք այս մարդուն, ախր իր պաշտոնավարման վերջում նա 86 տարեկան է դառնալու։ ​Եվ ուրեմն ամենևին չի բացառվում, որ հենց հիմա Ամերիկայում սկսվում է նախագահի թեկնածուների սերնդափոխության գործընթացը։
Երևի պատահական չէ, որ «Նյու Յորք փոստ» թերթը, որը 2020-ին սատարում էր Դոնալդ Թրամփին, մի քանի օր առաջ Դե Սանտիսին անվանել է «DeFUTURE»։ Այսինքն, այնուամենայնիվ, ճիշտ են ասում՝ «Կա՛ ապագա, կա՛»։ Գոնե Ամերիկայում։ ​
Լրահոս
0