00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշի մարզի 4 գյուղերի վարելահողերի մեծ մասն օկուպացված է. ՀՀ վարչապետ

© Sputnik / Andranik GhazaryanԲերքաբեր
Բերքաբեր - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Բերքաբեր
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ–ն պատրաստ է իրադրությունը զարգացնել ամբողջ սահմանի երկայնքով այնպես, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը հյուսիս–արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է` Ադրբեջանը նկատի ունի, որ այդտեղ սահման կա։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն առաջարկեց, որ Ադրբեջանը ցույց տա այդ սահմանագիծը, այդ դեպքում Հայաստանին էլ կհետաքրքրի նման բովանդակությամբ զրույցը։

«Մենք ասում ենք` շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ–որ տարածքներից Հայաստանը պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, որտե՞ղ պետք է գնա։ Դա կարող է հետաքրքիր լինել, որովհետև հենց այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը թվարկեց այն գյուղերը, որոնք 1991 թվականից օկուպացված են Ադրբեջանի կողմից։
«Տավուշի մարզի Բերքաբեր, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը օկուպացված է, օկուպացված են Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողերը»,– ասաց նա։
Փաշինյանը, դիմելով Ադրբեջանին, կրկին հորդորեց ցույց տալ սահմանի գիծը և դրա հետ կապված իրավական հիմնավորումը։
Վարչապետի խոսքով` այդ դեպքում ՀՀ–ն պատրաստ է իրադրությունը զարգացնել ամբողջ սահմանի երկայնքով այնպես, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն։
Փաշինյանը վստահեցրեց, որ խոսքը 29 800 կմ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ոչ թե տարածքներ զիջելու մասին է։
Հայաստանի քաղաքական դաշտում ԼՂ հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է. Փաշինյան
Լրահոս
0