https://armeniasputnik.am/20221116/adrbejanci-zinvvorakannern-ajginer-en-mtnum-arcakhi-mipn-ampvopel-e-khakhtumnery-51372259.html
Ադրբեջանցի զինվորականներն այգիներ են մտնում. Արցախի ՄԻՊ–ն ամփոփել է խախտումները
Ադրբեջանցի զինվորականներն այգիներ են մտնում. Արցախի ՄԻՊ–ն ամփոփել է խախտումները
Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված, այնուհետև վերադարձված տղամարդն ամիսներ անց մահացել է։ 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T16:18+0400
2022-11-16T16:18+0400
2022-11-16T16:20+0400
արցախ
գեղամ ստեփանյան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/16/40032137_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1798fe0e94fa7e5984916658924aa337.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական)։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամփոփելով 2020-2022թթ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտումները։Ադրբեջանի կողմից սպանության փորձի է ենթարկվել 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):Բացի այդ, թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Միաժամանակ, պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։Ըստ Ստեփանյանի` բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես այգիներ են մտնում և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն:Արցախի ՄԻՊ–ը նշում է, որ, ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի և հայտարարությունների, հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր–մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և պղծման հարյուրից ավելի դեպքեր։ Բացի այդ, Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։Այս բոլոր գործողությունները, ըստ Ստեփանյանի, Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. Արցախի ՊՆ-ն հերքում է
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/16/40032137_240:0:1680:1080_1920x0_80_0_0_25900165b7a90f3b392cdc9d8b22e267.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, գեղամ ստեփանյան, ադրբեջան
արցախ, գեղամ ստեփանյան, ադրբեջան
Ադրբեջանցի զինվորականներն այգիներ են մտնում. Արցախի ՄԻՊ–ն ամփոփել է խախտումները
16:18 16.11.2022 (Թարմացված է: 16:20 16.11.2022) Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված, այնուհետև վերադարձված տղամարդն ամիսներ անց մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական)։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամփոփելով 2020-2022թթ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտումները։
Ադրբեջանի կողմից սպանության փորձի է ենթարկվել 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):
«Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից մեկը` Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Արտակ Մանասյանը (1989թ. ծնված) ընդամենը ամիսներ անց մահացել է»,– գրել է Ստեփանյանը։
Բացի այդ, թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Միաժամանակ, պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։
Ըստ Ստեփանյանի` բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես այգիներ են մտնում և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն:
Արցախի ՄԻՊ–ը նշում է, որ, ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի և հայտարարությունների, հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր–մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և պղծման հարյուրից ավելի դեպքեր։ Բացի այդ, Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։
Այս բոլոր գործողությունները, ըստ Ստեփանյանի, Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։