Այսօր և վաղը Երևանի Հաղթանակի կամուրջը փակ կլինի

CC BY-SA 3.0 / Mosinyan / Victory BridgeՀաղթանակի կամուրջ
Հաղթանակի կամուրջ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Հաղթանակի կամուրջ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, թե որն է պատճառը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Այսօր և վաղը Հաղթանակի կամրջով երթևեկությունը կդադարեցվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 17-ի 07:00-ն, փակ կլինի Հաղթանակի կամրջով երթևեկությունը»,– գրված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում կվառվի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի բացման արարողությունը։
Լրահոս
0