https://armeniasputnik.am/20221116/amen-inch-petq-e-anenq-petakanutjuny-chkvorcnelu-hamar-bacarik-zrujc-hvogevvorakani-het-51326647.html
Ամեն ինչ պետք է անենք պետականությունը չկորցնելու համար. բացառիկ զրույց հոգևորականի հետ
Ամեն ինչ պետք է անենք պետականությունը չկորցնելու համար. բացառիկ զրույց հոգևորականի հետ
Հայր Զաքարիան նշում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո աղանդավորներն ավելի սանձարձակ են դարձել։ 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T08:55+0400
2022-11-16T08:55+0400
2022-11-16T19:32+0400
տեսանյութեր
տեսանյութ
հոգևորական
հայաստան
պատերազմ
եկեղեցի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0f/51329222_0:0:1280:721_1920x0_80_0_0_f334757815b4c1898a3539abe43a6937.jpg
Արցախյան երկրորդ պատերազմից, համավարակից հետո մարդկանց կյանքը շատ է փոխվել. մտածողությունն է փոխվել, ինչ–որ առումով դարձել են անտարբեր։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։Հայր Զաքարիան սա կապում է հետպատերազմյան Հայաստանում ստեղծված անորոշության հետ։«Բայց սա ժամանակավոր դժվարություն է, իսկ անորոշությունը ցրվում է, երբ դու իսկապես քրիստոնյա ես։ Քրիստոնյան չի կարող հոռետես լինել. քրիստոնյան պետք է լինի լավատես` հույսով, հավատով, սիրով լցված, և մենք պետք է հիշենք մեր Տիրոջ պատգամը` մեզ հալածելու են, մեր կյանքում դժվարություններ ենք ունենալու, բայց Տերը մեզ նաև ասում է` մի՛ վախեցեք։ Ուստի պետք է մեր կյանքն ապրենք իմաստավորված, բովանդակությամբ լի և գիտակցենք , որ կյանքը Աստծո շնորհն ու պարգևն է։ Քրիստոնյան չի կարող հենց այնպես ապրել»,–ասում է Հայր Սուրբը։Ինչպես է հասարակության մեջ դրսևորվում հետպատերազմական սթրեսը. հոգեբույժի դիտարկումներըՆա նշում է, որ և՛ պատերազմից հետո, և՛ պատերազմի ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եկեղեցին կանգնել է զինվորների, հրամանատարների կողքին։Խոսակցություններին, թե եկեղեցին հանրության կողքին չէ, Հայր Զաքարիան հակադարձում է` եկեղեցին ինչպես դարեր շարունակ, այժմ էլ իր հնարավորությունների չափով փորձել է օգնել, նեցուկկանգնել հայոց պետականությանը և ամեն ինչ անել, որ մեր ժողովուրդը դուրս գա այս վիճակից, որում հայտնվել ենք պատերազմից հետո։ Պարզապես հորդորում է լսել եկեղեցու ձայնը, որովհետև եկեղեցին ցույց է տալիս նաև ելքը։ Իսկ երբեմն եկեղեցու և մարդու միջև կապի խզում է առաջանում, երբ մարդիկ եկեղեցուց ուզում են լսել իրենց ցանկացածը։ Բայց եկեղեցին մշտապես ճշմարտության և արդարության ձայնն է։Այս համատեքստում Հայր Զաքարիան նշում է, որ զուգահեռ շատացել են նաև եկեղեցի այցելողները, մարդիկ սկսել են գնահատել եկեղեցին և իրենց ավելի ուժեղ զգալ եկեղեցում։Խոսելով հասարակության մեջ առկա խնդիրներից` հոգևորականն առանձնացրեց անհանդուրժողականությունը և սիրո պակասը։ Դրանից էլ, նրա խոսքով, ծնվում են մյուս խնդիրները։ Այժմ հասարակության համար մեր զրուցակիցը լուրջ վտանգ է համարում խաղամոլությունը, հատկապես վիրտուալ խաղերը, որոնց պատճառով ընտանիքներ են քանդվում, ինչպես նաև նոր սերնդի կախվածությունը համացանցից և հեռախոսից։Հոգևորականները հանդարտության պահպանման համար ներկա կլինեն ընդդիմության հանրահավաքին«Շատ ծնողներն էլ, զբաղված լինելով հանապազօրյա հացի վաստակմամբ, ուշադիր չեն և չգիտեն, թե իրենց երեխաներն ինչով են զբաղվում, ինչ կայքեր են այցելում։ Մի տեսակ խզում է առաջացել ծնողների և զավակների միջև»,–ասում է Հայր Զաքարիան։Վերջում անդրադառնալով աղանդավորների խնդրին` նա նշեց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո աղանդավորներն ավելի սանձարձակ են դարձել։Հայր Զաքարիան նշում է, որ անվտանգության համապատասխան մարմինները շատ ուշադիր ու աչալուրջ պետք է լինեն այն կրոնական կազմակերպությունների հանդեպ, որոնց գործունեությունը վտանգ է հայոց պետականության համար։Ինչպե՞ս դիմել հոգևորականին, ինչպե՞ս տարբերել` ով է իրական քրիստոնյան։ Այս և հարցերի մասին ավելի մանրամասն` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Նանա Մարտիրոսյան
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
Նանա Մարտիրոսյան
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/0f/51329222_144:0:1280:852_1920x0_80_0_0_1be9c0bb88e2f649f0ea42d93fb6d372.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Նանա Մարտիրոսյան
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
տեսանյութեր, տեսանյութ, հոգևորական, հայաստան, պատերազմ, եկեղեցի, видео
տեսանյութեր, տեսանյութ, հոգևորական, հայաստան, պատերազմ, եկեղեցի, видео
Ամեն ինչ պետք է անենք պետականությունը չկորցնելու համար. բացառիկ զրույց հոգևորականի հետ
08:55 16.11.2022 (Թարմացված է: 19:32 16.11.2022) Էքսկլյուզիվ
Հայր Զաքարիան նշում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո աղանդավորներն ավելի սանձարձակ են դարձել։
Արցախյան երկրորդ պատերազմից, համավարակից հետո մարդկանց կյանքը շատ է փոխվել. մտածողությունն է փոխվել, ինչ–որ առումով դարձել են անտարբեր։
Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Հայր Զաքարիան սա կապում է հետպատերազմյան Հայաստանում ստեղծված անորոշության հետ։
«Բայց սա ժամանակավոր դժվարություն է, իսկ անորոշությունը ցրվում է, երբ դու իսկապես քրիստոնյա ես։ Քրիստոնյան չի կարող հոռետես լինել. քրիստոնյան պետք է լինի լավատես` հույսով, հավատով, սիրով լցված, և մենք պետք է հիշենք մեր Տիրոջ պատգամը` մեզ հալածելու են, մեր կյանքում դժվարություններ ենք ունենալու, բայց Տերը մեզ նաև ասում է` մի՛ վախեցեք։ Ուստի պետք է մեր կյանքն ապրենք իմաստավորված, բովանդակությամբ լի և գիտակցենք , որ կյանքը Աստծո շնորհն ու պարգևն է։ Քրիստոնյան չի կարող հենց այնպես ապրել»,–ասում է Հայր Սուրբը։
Նա նշում է, որ և՛ պատերազմից հետո, և՛ պատերազմի ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եկեղեցին կանգնել է զինվորների, հրամանատարների կողքին։
Խոսակցություններին, թե եկեղեցին հանրության կողքին չէ, Հայր Զաքարիան հակադարձում է` եկեղեցին ինչպես դարեր շարունակ, այժմ էլ իր հնարավորությունների չափով փորձել է օգնել, նեցուկկանգնել հայոց պետականությանը և ամեն ինչ անել, որ մեր ժողովուրդը դուրս գա այս վիճակից, որում հայտնվել ենք պատերազմից հետո։ Պարզապես հորդորում է լսել եկեղեցու ձայնը, որովհետև եկեղեցին ցույց է տալիս նաև ելքը։ Իսկ երբեմն եկեղեցու և մարդու միջև կապի խզում է առաջանում, երբ մարդիկ եկեղեցուց ուզում են լսել իրենց ցանկացածը։ Բայց եկեղեցին մշտապես ճշմարտության և արդարության ձայնն է։
Այս համատեքստում Հայր Զաքարիան նշում է, որ զուգահեռ շատացել են նաև եկեղեցի այցելողները, մարդիկ սկսել են գնահատել եկեղեցին և իրենց ավելի ուժեղ զգալ եկեղեցում։
«Երբեմն նաև տպավորություն կա, որ դիտավորյալ փորձ է արվում անընդհատ այդ խեղճությունը, վախը սերմանել մարդկանց մեջ։ Մենք շատ հաճախ դժվարությունների ժամանակ ենք Աստծուն, մեր քրիստոնյա լինելու մասին հիշում։ Մենք պետք է մի բան հասկանանք` եկեղեցին մարդու կողմից ստեղծված հաստատություն չէ, այլ աստվածահիմն կառույց։ Մարդիկ անցողիկ են, իսկ եկեղեցին` մնայուն։ Ինչպես ամեն անհատ, այնպես էլ մեր ազգը առաքելություն ունի այս աշարհում վկայելու Տիրոջ, արդարության, ճշմարտության մասին։ Մենք իսկապես ապրում ենք ծանր ժամանակաշրջանում, երբ վտանգի տակ է հայոց պետականությունը,ուստի ամեն ինչ պետք է անենք մեր պետականությունը չկորցնելու և այն զորացնելու համար»,–ասաց նա։
Խոսելով հասարակության մեջ առկա խնդիրներից` հոգևորականն առանձնացրեց անհանդուրժողականությունը և սիրո պակասը։ Դրանից էլ, նրա խոսքով, ծնվում են մյուս խնդիրները։ Այժմ հասարակության համար մեր զրուցակիցը լուրջ վտանգ է համարում խաղամոլությունը, հատկապես վիրտուալ խաղերը, որոնց պատճառով ընտանիքներ են քանդվում, ինչպես նաև նոր սերնդի կախվածությունը համացանցից և հեռախոսից։
«Շատ ծնողներն էլ, զբաղված լինելով հանապազօրյա հացի վաստակմամբ, ուշադիր չեն և չգիտեն, թե իրենց երեխաներն ինչով են զբաղվում, ինչ կայքեր են այցելում։ Մի տեսակ խզում է առաջացել ծնողների և զավակների միջև»,–ասում է Հայր Զաքարիան։
Վերջում անդրադառնալով աղանդավորների խնդրին` նա նշեց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո աղանդավորներն ավելի սանձարձակ են դարձել։
«Այս խնդիրը միշտ եղել է։ Չկա վերահսկողություն` համապատասխան օրենքը չի գործում, նաև որոշակի այլ միտումներ էլ կան։ Հոգևոր վակուումի պատճառով չէ, որ մարդիկ դառնում են աղանդավոր, այլ ֆինանսական և շատ այլ պատճառներով»,–ասաց նա։
Հայր Զաքարիան նշում է, որ անվտանգության համապատասխան մարմինները շատ ուշադիր ու աչալուրջ պետք է լինեն այն կրոնական կազմակերպությունների հանդեպ, որոնց գործունեությունը վտանգ է հայոց պետականության համար։
Ինչպե՞ս դիմել հոգևորականին, ինչպե՞ս տարբերել` ով է իրական քրիստոնյան։ Այս և հարցերի մասին ավելի մանրամասն` տեսանյութում։