Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են մեկնել Լիսաբոն

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշոտյանը Լիսաբոնում պետք է մասնակցեր ԵԺԿ համաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Տեղեկությունը կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հանկարծ որոշել են, որ Արմենը մեղադրյալ է մի անկապ գործով։ Արմենը պետք է ԵԺԿ համաժողովում մերկացներ Ադրբեջանի կեղծ թեզերն ու պաշտպաներ Արցախի ժողովրդի անկախ ապրելու հրամայականը»,–գրել է Շարմազանովը։
Շարմազանովը նաև կասկած է հայտնել, որ Աշոտյանին կարող են զրկել նաև Հայաստանում ազատ հրապարակային իր կարծիքն արտահայտելու հնարավորությունից։
Տեղեկություններ ունենք, որ «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին. փաստաբան
Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակել։
Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
Լրահոս
0