https://armeniasputnik.am/20221116/hajastani-qaghaqakan-dashtum-lgh-harcvov-grete-kvonsensusajin-vitshak-e-pashinjan-51376458.html
Հայաստանի քաղաքական դաշտում ԼՂ հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է. Փաշինյան
Հայաստանի քաղաքական դաշտում ԼՂ հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նշեց` եթե ընդդիմությունը կարծում է, որ պետք է Հայաստանը մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ բարձրաձայնի այդ մասին։ 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T16:52+0400
2022-11-16T16:52+0400
2022-11-16T17:28+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ռուսաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/04/49271310_0:18:1600:918_1920x0_80_0_0_46480e49391b47e02feb5bb2e66c1ef1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է` նկատի ունենալով ռուսական առաջարկների ընդունելիությունը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն գնահատականին, թե ԼՂ հիմնախնդրի առումով իշխանության դիրքորոշումները կոնկրետ և խուսափողական են։Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` «Վալդայ» քննարկումների ակումբում արված հայտարարությունը կարևոր ու էական էր, որպեսզի մի շարք հարցեր պարզաբանվեին։ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքն այն մասին է, թե ՀՀ կառավարությունն ինչ վերաբերմունք ունի ՌԴ առաջարկի վերաբերյալ, որի էությունը ԼՂ հարցը որոշ ժամանակով հետաձգելն էր։Մոսկվան հասկանում է` ինչ կլինի, եթե Ղարաբաղը փոխանցվի Բաքվի իրավասությանը. ռուս քաղաքագետ«Թե՛ ընդդիմության դաշտից, թե՛Արցախից եղան դրսևորումներ` պահանջելով կառավարությունից ընդունել ռուսական առաջարկները։ Սակայն մենք դեռևս 2021-ի հունվարից ենք ընդունել այդ առաջարկը։ Եթե ընդդիմությունն այլ կարծիքի է և մտածում է, որ պետք է Հայաստանը մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ բարձրաձայնի այդ մասին»,–ասաց Փաշինյանը։Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա Փաշինյանը նշեց, որ հայտարարությունների մակարդակում որոշակի լարվածություն են տեսնում։Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին ասել էր, որ ավելի ճիշտ կլիներ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամկետով։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ռուսական կողմի մոտեցումները լիովին համապատասխանում են Երևանի դիրքորոշմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/04/49271310_115:0:1538:1067_1920x0_80_0_0_cf2a6b52902e525206b3838548a7a05a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, ադրբեջան
Հայաստանի քաղաքական դաշտում ԼՂ հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է. Փաշինյան
16:52 16.11.2022 (Թարմացված է: 17:28 16.11.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց` եթե ընդդիմությունը կարծում է, որ պետք է Հայաստանը մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ բարձրաձայնի այդ մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է` նկատի ունենալով ռուսական առաջարկների ընդունելիությունը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն գնահատականին, թե ԼՂ հիմնախնդրի առումով իշխանության դիրքորոշումները կոնկրետ և խուսափողական են։
Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` «Վալդայ» քննարկումների ակումբում արված հայտարարությունը կարևոր ու էական էր, որպեսզի մի շարք հարցեր պարզաբանվեին։ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքն այն մասին է, թե ՀՀ կառավարությունն ինչ վերաբերմունք ունի ՌԴ առաջարկի վերաբերյալ, որի էությունը ԼՂ հարցը որոշ ժամանակով հետաձգելն էր։
«Թե՛ ընդդիմության դաշտից, թե՛Արցախից եղան դրսևորումներ` պահանջելով կառավարությունից ընդունել ռուսական առաջարկները։ Սակայն մենք դեռևս 2021-ի հունվարից ենք ընդունել այդ առաջարկը։ Եթե ընդդիմությունն այլ կարծիքի է և մտածում է, որ պետք է Հայաստանը մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ բարձրաձայնի այդ մասին»,–ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա Փաշինյանը նշեց, որ հայտարարությունների մակարդակում որոշակի լարվածություն են տեսնում։
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին ասել էր, որ ավելի ճիշտ կլիներ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամկետով։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում
հայտարարեց, որ ռուսական կողմի մոտեցումները լիովին համապատասխանում են Երևանի դիրքորոշմանը։