00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոսում ենք Covid–ի մասին` մոռանալով դիաբետի «համավարակը». ամեն երկրորդը թաքնված հիվանդ է

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցԳլյուկոմետր
Գլյուկոմետր - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Բաժանորդագրվել
Ինսուլինի հայտնագործումից 100 տարի անց աշխարհում ինսուլինի խելացի պատյաններ են ստեղծել։ Իսկ Հայաստանը նույնիսկ ինքնաներարկող սարքեր չունի։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում շաքարային դիաբետի աճ ու երիտասարդացում է արձանագրում։ Եթե 1980թ-ին աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը 108 միլիոն էր, ապա 2045թ–ին, ԱՀԿ–ի կանխատեսմամբ, այդ թիվը կարող է հասնել 700 միլիոնի։
Հայաստանը ևս բացառություն չէ։ Մեր երկրի վերջին տվյալները 2020թ–ի են։ Դրանց համաձայն` Հայաստանում 110 000 դիաբետով հիվանդ մարդ կա։ Այս թիվը 1990թ–ից հետո ավելացել է 2.3 անգամ։ Հատկապես մեծ թիվ է գրանցվել 2020թ–ի Covid–ի համավարակի ընթացքում կատարված հետազոտություունների արդյունքում։

«2 տարի է`խոսում ենք Covid–ի պանդեմիայից` մոռանալով, որ ունենք դիաբետի պանդեմիա, որը 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն պանդեմիաներից է։ Հիվանդների թիվն ավելանում է օրեցօր։ Համարվում է, որ ամեն երկրորդ մարդն աշխարհւմ չհետազոտված պոտենցիալ դիաբետ ունեցող անձ է։ Եվ եթե ընդհանուր սքրինինգ անենք, հավանաբար հիվանդների թիվը կբազմապատկվի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանը։

Հիվանդների թվի ավելացումը հատկապես 2020թ–ին որոշ մասնագետներ համարում են կորոնավիրուսի հնարավոր հետևանք։ Մյուսները դա պայմանավորում են այդ ընթացքում կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունք։ Բայց գիտական մակարդակով այս թեզն առայժմ ո՛չ հաստատվել, ո՛չ հերքվել է։
«Դա կարող է լինել կա՛մ թաքնված հիվանդների ուղղակի հայտնաբերման հետևանք` դիմելիության հաշվին, կա՛մ Covid-ի ու թոքաբորբերի բուժման համար նշանակվող գլյուկոկորտիկոիդիբարձր քանակի նշանակման արդյունք։ Բայց ապացուցված տվյալ, որ հենց Covid-ը ավելացրեց դիաբետի քանակը, մենք այսօր դեռ չունենք»,– ասաց մասնագետը։
Գիտնականները ներկայացրել են դիաբետի ոչ սովորական ախտանշանները
Ինչ վերաբերում է հիվանդության բուժմանը, Լուսինե Աղաբաբյանը վստահեցնում է, որ Հայաստանն այս հարցով աշխարհից հետ չի մնացել։ Միակ բուժամիջոցը, որն այսօր մեր երկրում գրեթե բացակայում է, աշխարհում լայն տարածում ստացած ինքնաներարկող սարքավորումն է, որն ամրացվում է հիվանդի թևին, կառավարվում բջջային հավելվածի միջոցով, չափում հիվանդի արյան մեջ առկա գլյուկոզայի մակարդակն ու անհրաժեշտության դեպքում ներարկում կատարում։
Մասնագետը հույս հայտնեց, որ մինչև 2023թ–նայս սարքավորումների ներկրման հարցը լուծում կստանա, քանի որ դեղագործական տարբեր ընկերություններ արդեն այդ առաջարկով դիմում են պատկան կառույցներին։
«Բայց դա շատ թանկ հաճույք կլինի հիվանդների համար։ Եթե ապահովագրությունն այդ ծախսերը փոխհատուցի, շատ լավ կլինի։ Բայց չեմ կարծում, որ մեր ապահովագրական ոլորտն այդքան զարգացած վիճակում է, որ կարողանա դա ապահովել»,– ասաց Աղաբաբյանը։
Ինչ վերաբերում է ինսուլինին ու շաքարախտով հիվանդներին անհրաժեշտ այլ դեղորայքին, հաբերին, էնդոկրինոլոգը նշեց, որ ՀՀ բոլոր հիվանդները դրանցով լիարժեք ապահովված են։
Շաքարախտի վիճակագրության ավելացմանը զուգահեռ համաշխարհային գիտությունը նաև պայքարի նոր մեթոդներ է մշակում։
ԱՀԿ–ն հայտնում է, որ ինսուլինի հայտնագործումից ուղիղ 100 տարի անց այսօր աշխարհում ինսուլինի խելացի պատյաններ են ստեղծել։
Ռիսկի խմբում եք. ԱՆ-ն կոչ է անում շաքարային դիաբետ ունեցողներին պատվաստվել COVID-19-ի դեմ
Դրանք ինսուլինով լցված միկրոասեղներ են, որոնք բացազատվում ու ներարկում են կատարում միայն գլիկեմիայի բարձր մակարդակի դեպքում: Այս նորամուծությունն այս պահին միայն փորձնական նախատիպ է, որն առաջիկայում կարող է հանվել սերիական արտադրության։
Զարգացման մեկ այլ ուղղություն էլ բջջային թերապիան է՝ նոր բջիջների ստեղծումը, որոնք ընդօրինակում են ենթաստամոքսային գեղձի բջիջների գործառույթները։ Այս գյուտը ևս ներկայում հետազոտության փուլում է։ Բայց դարձյալ բացառված չէ, որ արհեստական բջիջներն առաջիկայում մարդու կենսաբանական բջիջներին կօգնեն դիմակայել վտանգավոր հիվանդության դեմ։
Լրահոս
0