ՆԱՏՕ-ի ինքնաթիռը հետևել է Լեհաստանի տարածք ընկած հրթիռին. ԶԼՄ-ներ

© AFP 2023 / STRԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյայի խոսքով՝ հրթիռային հետախուզական տվյալները տրամադրվել են ՆԱՏՕ-ին և Լեհաստանին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Լեհաստանի օդային տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ինքնաթիռը հետևել է այն հրթիռին, որն ընկել է այդ երկրի տարածքում։ Տվյալները փոխանցվել են Վարշավային և դաշինքին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյային։
«Հետախուզական տվյալները` ռադարային նշաններով, տրամադրվել են ՆԱՏՕ-ին և Լեհաստանին»,-պաշտոնյայի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
Թե ով է արձակել հրթիռը և որտեղից, նա չի հայտնել:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կանոնավոր հսկողություն են իրականացնում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր: Հրթիռը նկատած օդանավը Ուկրաինայի իրադարձություններին էր հետևում։
«Ռուսական հրթիռների» մասին հայտարարությունները սադրանք են. ՌԴ ՊՆ
Նոյեմբերի 15-ին լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների անկման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Տեղի ունեցածի պաշտոնական վարկած դեռ չկա։
ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածը սադրանք է անվանել։ ՆԱՏՕ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրում։
Լրահոս
0