Նժդեհի և Բելգրանոյի հուշարձաններից հեռացվել են պարսկերեն գրությունները

© Sputnik / Andranik GhazaryanԳարեգին Նժդեհի արձանը
Գարեգին Նժդեհի արձանը - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Գարեգին Նժդեհի արձանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուշարձանների պատվանդանների նախկին տեսքը վերականգնվել է։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի ու Արգենտինայի ազգային հերոս, փաստաբան, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի կիսանդրու պատվանդանների վրա արված օտարագիր գրությունները հեռացվել են։ Տեղեկությունը հրապարակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։
«Անթույլատրելի և դատապարտելի է հուշարձանների նկատմամբ նմանօրինակ արարքի դրսևորումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երեկ հաղորդավար, արևելագետ Աբրահամ Գասպարյանն ահազանգել էր, որ անհայտ անձինք գրառումներ են Գարեգին Նժդեհի արձանի ու Մանուել Բելգրանոյի կիսանդրու պատվանդանների վրա և պարսկերեն գրել. «Մահ Խամենեիին»։
Ի դեպ, Նժդեհի արձանը գտնվում է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ, իսկ Բելգրանոյի կիսանդրին` Արգենտինայի հրապարակում։
Լրահոս
0